-
WORD Research this...Acts 21
- 1 Երբ անջատուեցանք անոնցմէ ու մեկնեցանք, ուղիղ ընթացքով գացինք Կով, ու միւս օրը՝ Հռոդոն, անկէ ալ՝ Պատարա:
- 2 Եւ գտնելով նաւ մը՝ որ կ՚երթար Փիւնիկէ, մտանք անոր մէջ ու մեկնեցանք:
- 3 Երբ Կիպրոս երեւցաւ, թողուցինք զայն ձախ կողմը, նաւարկեցինք դէպի Սուրիա ու հասանք Տիւրոս, որովհետեւ նաւը հո՛ն պիտի պարպէր իր ապրանքը:
- 4 Գտնելով աշակերտները՝ եօթը օր մնացինք հոն. անոնք Սուրբ Հոգիով կ՚ըսէին Պօղոսի՝ որ չբարձրանայ Երուսաղէմ:
- 5 Բայց երբ այդ օրերը լրացան, մեկնեցանք. երբ կ՚երթայինք՝ բոլորն ալ, կիներով ու զաւակներով, ուղեկցեցան մեզի մինչեւ քաղաքէն դուրս, եւ ծնրադրելով ծովեզերքը՝ աղօթեցինք:
- 6 Ապա հրաժեշտ առնելով իրարմէ՝ մենք նաւ ելանք, անոնք ալ վերադարձան իրենց տուները:
- 7 Իսկ մենք՝ աւարտելով Տիւրոսէն սկսած նաւարկութիւնը՝ հասանք Պտողեմայիս, բարեւեցինք եղբայրները, եւ օր մը մնացինք անոնց քով:
- 8 Հետեւեալ օրը՝ մեկնեցանք ու եկանք Կեսարիա, եւ մտնելով Փիլիպպոս աւետարանիչին տունը՝ որ եօթը սարկաւագներէն մէկն էր՝ մնացինք անոր քով:
- 9 Ան ունէր չորս կոյս աղջիկներ, որոնք կը մարգարէանային:
- 10 Քանի որ շատ օրեր մնացինք հոն, Հրէաստանէն մարգարէ մը իջաւ՝ Ագաբոս անունով.
- 11 երբ եկաւ մեզի, առաւ Պօղոսի գօտին, կապեց իր ձեռքերն ու ոտքերը, եւ ըսաւ. «Սա՛ կը յայտարարէ Սուրբ Հոգին. “Երուսաղէմի մէջ, Հրեաները ա՛յսպէս պիտի կապեն այն մարդը՝ որունն է այս գօտին, ու պիտի մատնեն հեթանոսներուն ձեռքը”»:
- 12 Երբ լսեցինք այս բաները, աղաչեցինք՝ մե՛նք ալ, տեղացինե՛րն ալ, որ չբարձրանայ Երուսաղէմ:
- 13 Իսկ Պօղոս պատասխանեց. «Ի՞նչ կ՚ընէք. ինչո՞ւ կու լաք ու կը ճմլէք իմ սիրտս. քանի որ ես պատրաստ եմ Երուսաղէմի մէջ ո՛չ միայն կապուելու, հապա նաեւ մեռնելու՝ Տէր Յիսուսի անունին համար»:
- 14 Երբ ինք չհամոզուեցաւ, հանդարտ կեցանք եւ ըսինք. «Տէրոջ կամքը թող ըլլայ»:
- 15 Այդ օրերէն ետք՝ պատրաստուեցանք ու բարձրացանք Երուսաղէմ:
- 16 Կեսարացի աշակերտներէն ալ ոմանք եկան մեզի հետ, ու տարին մեզ առաջին օրերէն աշակերտ եղած՝՝ Կիպրացի Մնասոնի, որուն քով պիտի հիւրընկալուէինք:
- 17 Երբ մտանք Երուսաղէմ, եղբայրները ուրախութեամբ ընդունեցին մեզ:
- 18 Հետեւեալ օրը Պօղոս մեզի հետ գնաց Յակոբոսի քով, ու բոլոր երէցներն ալ եկան:
- 19 Բարեւելէ ետք զանոնք՝ մէկ առ մէկ կը պատմէր ինչ որ Աստուած ըրաւ հեթանոսներուն մէջ՝ իր սպասարկութեամբ:
- 20 Անոնք ալ լսելով՝ փառաւորեցին Տէրը, եւ ըսին իրեն. «Կը տեսնե՞ս, եղբա՛յր, քանի՜ բիւրաւոր հաւատացեալ Հրեաներ կան: Բոլորն ալ Օրէնքին նախանձախնդիր են,
- 21 բայց տեղեկացան քու մասիդ՝ թէ հեթանոսներուն մէջ եղող բոլոր Հրեաներուն կը սորվեցնես հրաժարիլ Մովսէսէն, ըսելով որ չթլփատեն իրենց զաւակները եւ չընթանան սովորութիւններուն համաձայն:
- 22 Ուրեմն ի՞նչ պիտի ըլլայ. անշուշտ բազմութիւն պիտի համախմբուի, որովհետեւ պիտի լսեն թէ եկած ես:
- 23 Ուստի ըրէ՛ ինչ որ կ՚ըսենք քեզի: Մեր քով չորս մարդիկ կան՝ որոնք ուխտ ըրած են.
- 24 ա՛ռ զանոնք, մաքրագործէ՛ դուն քեզ՝ իրենց հետ, եւ վճարէ՛ անոնց ծախսը՝ որ ածիլեն իրենց գլուխը. որպէսզի բոլորն ալ գիտնան թէ սխալ են քու մասիդ իրենց ստացած տեղեկութիւնները, հապա դո՛ւն ալ մեզի հետ կ՚ընթանաս՝ պահելով Օրէնքը:
- 25 Բայց հաւատքը ընդունող հեթանոսներուն մասին՝ մենք գրեցինք, եզրակացնելով որ անոնք բնա՛ւ չպահեն այսպիսի բաներ, բայց միայն զգուշանան կուռքերու զոհուածէ, արիւնէ, խեղդուածէ ու պոռնկութենէ»:
- 26 Այն ատեն Պօղոս առաւ այդ մարդիկը, եւ հետեւեալ օրը՝ անոնց հետ մաքրագործուելէ ետք՝ մտաւ տաճարը իրենց մաքրագործումի օրերուն ամբողջացումը յայտարարելու համար, թէ ե՛րբ ընծայ պիտի մատուցանուէր իրենցմէ իւրաքանչիւրին համար:
- 27 Եօթը օրերը լրանալու մօտ էին, երբ ասիացի Հրեաները՝ տեսնելով զայն տաճարին մէջ՝ խառնակեցին ամբողջ բազմութիւնը, եւ անոր վրայ ձեռք բարձրացնելով՝ կ՚աղաղակէին.
- 28 «Իսրայելացի՛ մարդիկ, օգնութեա՛ն հասէք: Ա՛յս է այն մարդը, որ ամէնուրեք կը սորվեցնէ բոլորին՝ ժողովուրդին, Օրէնքին եւ այս տեղին դէմ. նոյնիսկ Յոյներ ալ մտցուց տաճարին մէջ ու պղծեց այս սուրբ տեղը»
- 29 (որովհետեւ նախապէս տեսեր էին Եփեսացի Տրոփիմոսը իրեն հետ՝ քաղաքին մէջ, ու կը կարծէին թէ Պօղոս տաճարը մտցուցած էր զայն):
- 30 Ամբողջ քաղաքը շարժեցաւ ու ժողովուրդը խռնուեցաւ. Պօղոսը բռնելով՝ քաշեցին տաճարէն դուրս, եւ իսկոյն դռները գոցուեցան:
- 31 Երբ անոնք կը ջանային սպաննել զայն, լուր հասաւ գունդին հազարապետին թէ ամբողջ Երուսաղէմը խառնաշփոթութեան մէջ է:
- 32 Ան ալ անյապաղ զինուորներ եւ հարիւրապետներ առած՝ վազեց անոնց քով: Անոնք ալ տեսնելով հազարապետն ու զինուորները՝ դադրեցան Պօղոսը ծեծելէ:
- 33 Այն ատեն հազարապետը մօտեցաւ, բռնեց զայն, ու հրամայեց որ կապեն կրկին շղթայով. ապա հարցափորձեց թէ ո՛վ էր ան եւ ի՛նչ ըրած էր:
- 34 Սակայն բազմութեան մէջէն՝ մէկը բա՛ն մը կը գոռար, միւսը՝ ուրի՛շ բան: Երբ չկրցաւ գիտնալ ստոյգը աղմուկին մասին, հրամայեց որ բերդը տանին զայն:
- 35 Երբ սանդուխը հասաւ, այնպէս պատահեցաւ որ զինուորները կրեցին զայն՝ բազմութեան բռնութեան համար.
- 36 որովհետեւ ժողովուրդին բազմութիւնը կը հետեւէր՝ աղաղակելով. «Վերցո՛ւր զայն»:
- 37 Երբ Պօղոս կը մտնէր բերդը՝ ըսաւ հազարապետին. «Արդեօք արտօնուա՞ծ է որ բան մը ըսեմ քեզի»: Ան ալ ըսաւ. «Յունարէն գիտե՞ս:
- 38 Դուն չե՞ս այն Եգիպտացին, որ ասկէ օրեր առաջ չորս հազար սրիկայ մարդիկ ապստամբեցուց եւ դուրս տարաւ՝ անապատը»:
- 39 Պօղոս ալ ըսաւ. «Ես հրեայ մարդ մըն եմ՝ Կիլիկիայի Տարսոնէն, ոչ աննշան քաղաքի մը քաղաքացի. կ՚աղերսե՛մ քեզի, արտօնէ՛ ինծի՝ որ խօսիմ ժողովուրդին»:
- 40 Երբ ան արտօնեց, Պօղոս՝ սանդուխին վրայ կայնելով՝ ձեռքը շարժեց ժողովուրդին: Երբ խոր լռութիւն եղաւ, եբրայական բարբառով խօսեցաւ անոնց եւ ըսաւ.
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.