-
WORD Research this...Luke 21
- 1 Մինչ կը նայէր, տեսաւ հարուստները՝ որ գանձանակը կը ձգէին իրենց ընծաները:
- 2 Տնանկ այրի մըն ալ տեսաւ, որ երկու լումայ ձգեց հոն:
- 3 Ուստի ըսաւ. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ այս աղքատ այրին՝ բոլորէն աւելի ձգեց.
- 4 որովհետեւ անոնք իրենց առատութենէն ձգեցին Աստուծոյ ընծաներուն մէջ, բայց ասիկա ձգեց իր կարօտութենէն՝ իր ամբողջ ունեցած ապրուստը»:
- 5 Երբ ոմանք կ՚ըսէին տաճարին մասին թէ “զարդարուած է գեղեցիկ քարերով ու նուէրներով”,
- 6 ըսաւ. «Ասոնք որ կը տեսնէք, օրերը պիտի գան, երբ քար քարի վրայ պիտի չմնայ. ամէնը պիտի քակուի»:
- 7 Հարցուցին իրեն. «Վարդապե՛տ, ե՞րբ պիտի ըլլայ ատիկա, եւ ի՞նչ է նշանը՝ թէ այդ բաները պիտի ըլլան»:
- 8 Ան ալ ըսաւ. «Զգուշացէ՛ք որ չմոլորիք. որովհետեւ շատե՜ր պիտի գան իմ անունովս՝ ըսելով. “Ե՛ս եմ Քրիստոսը, ու ժամանակը մօտեցած է”. ուրեմն մի՛ երթաք անոնց ետեւէն:
- 9 Բայց երբ լսէք պատերազմներու եւ խառնակութիւններու մասին՝ մի՛ սարսափիք, որովհետեւ պէտք է որ նախ այդ բաները ըլլան, բայց վախճանը իսկոյն չէ»:
- 10 Այն ատեն ըսաւ անոնց. «Ազգ ազգի դէմ պիտի ելլէ, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ.
- 11 տեղ-տեղ մեծ երկրաշարժներ պիտի ըլլան, սովեր ու ժանտախտներ. նաեւ երկինքէն սոսկալի բաներ եւ մեծ նշաններ պիտի ըլլան:
- 12 Բայց այս բաներէն առաջ՝ իրենց ձեռքերը պիտի բարձրացնեն ձեր վրայ ու հալածեն ձեզ. ժողովարաններու եւ բանտերու պիտի մատնեն, ու թագաւորներու եւ կառավարիչներու առջեւ պիտի տարուիք՝ իմ անունիս համար:
- 13 Եւ ասիկա վկայութեան առիթի պիտի յանգի ձեզի համար:
- 14 Ուրեմն որոշեցէ՛ք որ նախապէս չմտածէք՝ թէ ի՛նչպէս պիտի պաշտպանէք դուք ձեզ:
- 15 Որովհետեւ ես ձեզի բերան ու իմաստութիւն պիտի տամ, որուն պիտի չկարենան ընդդիմախօսել կամ դիմադրել ձեր բոլոր հակառակորդները:
- 16 Պիտի մատնուիք ծնողներէ, եղբայրներէ, ազգականներէ եւ բարեկամներէ, ու ձեզմէ ոմանք պիտի մեռցուին:
- 17 Բոլորին ատելի պիտի ըլլաք իմ անունիս համար.
- 18 բայց մա՛զ մը պիտի չկորսուի ձեր գլուխէն:
- 19 Ձեր համբերութեամբ պիտի տիրանաք ձեր անձերուն»:
- 20 «Երբ տեսնէք Երուսաղէմը՝ չորս կողմէն զօրքերով շրջապատուած, ա՛յն ատեն գիտցէք թէ մօտ է անոր աւերումը:
- 21 Այն ատեն Հրէաստանի մէջ եղողները լեռնե՛րը թող փախչին, եւ անոր մէջ եղողները թող հեռանան, ու անոնք որ արտերն են՝ թող չմտնեն անոր մէջ.
- 22 որովհետեւ այդ օրերը՝ վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի իրագործուին բոլոր գրուածները:
- 23 Բայց վա՜յ այդ օրերը յղի եղողներուն եւ ծիծ տուողներուն, որովհետեւ մեծ հարկադրանք պիտի ըլլայ երկրի վրայ, ու բարկութիւն պիտի գայ այս ժողովուրդին վրայ:
- 24 Եւ սուրի բերանով պիտի իյնան, բոլոր ազգերուն մէջ գերի պիտի տարուին, ու Երուսաղէմը հեթանոսներուն ոտքի կոխան պիտի ըլլայ՝ մինչեւ որ լրանան հեթանոսներուն ժամանակները»:
- 25 «Եւ արեւին, լուսինին ու աստղերուն վրայ նշաններ պիտի ըլլան, երկրի վրայ՝ ազգերը վարանումով պիտի կսկծին, եւ ծովն ու ալիքները պիտի գոռան:
- 26 Մարդոց սիրտերը պիտի նուաղին իրենց վախէն եւ երկրագունդին վրայ եկող բաներուն սպասելէն, որովհետեւ երկինքի զօրութիւնները պիտի սարսին:
- 27 Այն ատեն պիտի տեսնեն մարդու Որդին ամպի մէջ եկած՝ զօրութեամբ ու մեծ փառքով:
- 28 Երբ այս բաները սկսին ըլլալ, ելէ՛ք եւ վերցուցէ՛ք ձեր գլուխը, որովհետեւ ձեր ազատագրութիւնը կը մօտենայ»:
- 29 Առակ մըն ալ ըսաւ անոնց. «Տեսէ՛ք թզենին ու բոլոր ծառերը:
- 30 Երբ արդէն բողբոջին, տեսնելով դուք ձեզմէ կը գիտնաք թէ արդէն ամառը մօտ է:
- 31 Նոյնպէս դուք՝ երբ եղած տեսնէք ասոնք, գիտցէ՛ք թէ Աստուծոյ թագաւորութիւնը մօտ է:
- 32 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Այս սերունդը պիտի չանցնի, մինչեւ որ այս բոլոր բաները ըլլան”:
- 33 Երկինքն ու երկիրը պիտի անցնին, բայց իմ խօսքերս բնա՛ւ պիտի չանցնին»:
- 34 «Ուշադի՛ր եղէք դուք ձեզի, որպէսզի ձեր սիրտերը չծանրանան կերուխումով, արբեցութեամբ եւ այս կեանքին հոգերով, ու այդ օրը անակնկալօրէն չհասնի ձեր վրայ.
- 35 որովհետեւ վարմի մը պէս պիտի հասնի ամբողջ երկրի բոլոր բնակիչներուն վրայ:
- 36 Ուրեմն հսկեցէ՛ք եւ ամէ՛ն ատեն աղերսեցէք, որպէսզի արժանանաք զերծ մնալու այս բոլորէն՝ որոնք պիտի ըլլան, ու կայնելու մարդու Որդիին առջեւ»:
- 37 Յիսուս ցերեկները կը սորվեցնէր տաճարին մէջ. իսկ գիշերները՝ դուրս կ՚ելլէր ու կը կենար Ձիթենիներու կոչուած լեռը:
- 38 Ամբողջ ժողովուրդը առտուն կանուխ կ՚երթար իրեն՝ տաճարին մէջ լսելու իր խօսքերը:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.