-
WORD Research this...Մարկոս 1
- 1 Աստուծոյ Որդիին՝ Յիսուս Քրիստոսի աւետարանին սկիզբը:
- 2 Ինչպէս Մարգարէներուն մէջ գրուած է. «Ահա՛ ես կը ղրկեմ իմ պատգամաւորս քու առջեւէդ. ան պիտի պատրաստէ ճամբադ՝ քու առջեւդ»:
- 3 «Անապատին մէջ գոչողին ձայնը. “Պատրաստեցէ՛ք Տէրոջ ճամբան, շտկեցէ՛ք անոր շաւիղները”»:
- 4 Յովհաննէս կը մկրտէր անապատին մէջ եւ կը քարոզէր ապաշխարութեան մկրտութիւնը՝ մեղքերու ներումին համար:
- 5 Ամբողջ Հրէաստանի երկիրը ու բոլոր Երուսաղեմացիները կ՚երթային անոր: Բոլորը կը մկրտուէին անկէ Յորդանան գետին մէջ՝ իրենց մեղքերը խոստովանելով:
- 6 Յովհաննէս հագած էր ուղտի մազէ հագուստ, եւ իր մէջքը կապած էր կաշիէ գօտի. իր կերակուրը մարախ ու վայրի մեղր էր:
- 7 Ան կը քարոզէր ու կ՚ըսէր. «Ինձմէ հզօրը կու գայ իմ ետեւէս: Ես արժանի չեմ ծռելու եւ անոր կօշիկներուն կապերը քակելու:
- 8 Արդարեւ ես ջուրո՛վ մկրտեցի ձեզ, բայց ան Սուրբ Հոգիո՛վ պիտի մկրտէ ձեզ»:
- 9 Այդ օրերը Յիսուս Գալիլեայի Նազարէթէն եկաւ, ու Յովհաննէսէ մկրտուեցաւ Յորդանանի մէջ:
- 10 Իսկոյն ջուրէն դուրս ելլելով՝ տեսաւ երկինքը բացուած, եւ Հոգին՝ որ աղաւնիի պէս կ՚իջնէր իր վրայ.
- 11 ու ձայն մը եկաւ երկինքէն՝ որ կ՚ըսէր. «Դո՛ւն ես իմ սիրելի Որդիս՝ որուն հաճեցայ»:
- 12 Իսկոյն Հոգին անապատը մղեց զայն:
- 13 Քառասուն օր հոն էր՝ անապատին մէջ՝ Սատանայէն փորձուած. գազաններու հետ էր, եւ հրեշտակները կը սպասարկէին իրեն:
- 14 Յովհաննէսի մատնուելէն ետք Յիսուս՝ Գալիլեա գալով՝ Աստուծոյ արքայութեան աւետարանը կը քարոզէր
- 15 ու կ՚ըսէր. «Ժամանակը լրացած է, եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցած է. ապաշխարեցէ՛ք, ու հաւատացէ՛ք աւետարանին»:
- 16 Երբ Գալիլեայի ծովուն եզերքը կը քալէր, տեսաւ Սիմոնը եւ Սիմոնի եղբայրը՝ Անդրէասը, ծովը ուռկան նետած, որովհետեւ ձկնորս էին:
- 17 Յիսուս ըսաւ անոնց. «Եկէ՛ք իմ ետեւէս, ու մարդո՛ց որսորդ պիտի ընեմ ձեզ»:
- 18 Անոնք ալ իսկոյն թողուցին իրենց ուռկանները եւ հետեւեցան անոր:
- 19 Անկէ քիչ մը յառաջ երթալով՝ տեսաւ Զեբեդեան Յակոբոսն ու անոր եղբայրը՝ Յովհաննէսը, որոնք նաւուն մէջ կը կարկտնէին իրենց ուռկանները:
- 20 Իսկոյն կանչեց զանոնք. անոնք ալ գացին անոր ետեւէն, նաւուն մէջ ձգելով իրենց հայրը՝ Զեբեդէոսը վարձկաններուն հետ:
- 21 Մտան Կափառնայում, եւ իսկոյն Շաբաթ օրը ժողովարանը մտնելով՝ կը սորվեցնէր:
- 22 Անոնք կ՚ապշէին անոր ուսուցումին վրայ, որովհետեւ անոնց կը սորվեցնէր իշխանութիւն ունեցողի մը պէս, ո՛չ թէ դպիրներուն պէս:
- 23 Անոնց ժողովարանին մէջ մարդ մը կար՝ անմաքուր ոգիով: Ան աղաղակեց.
- 24 «Թո՛ղ մեզ. դուն ի՞նչ ունիս մեզի հետ, Յիսո՛ւս Նազովրեցի. միթէ մեզ կորսնցնելո՞ւ եկար: Գիտեմ թէ ո՛վ ես՝ Աստուծոյ Սուրբը»:
- 25 Յիսուս զայն սաստեց՝ ըսելով. «Պապանձէ՛ ու ելի՛ր ատկէ»:
- 26 Անմաքուր ոգին սաստիկ ցնցեց զայն, բարձրաձայն աղաղակեց եւ ելաւ անկէ:
- 27 Բոլորը այլայլեցան, ա՛յնքան՝ որ կը հարցնէին իրարու. «Այս ի՞նչ է. ի՞նչ նոր ուսուցում է ասիկա, որովհետեւ անմաքուր ոգիներո՛ւն ալ կը հրամայէ իշխանութեամբ, ու կը հնազանդին իրեն»:
- 28 Եւ իսկոյն իր համբաւը տարածուեցաւ Գալիլեայի ամբողջ շրջակայքը:
- 29 Իսկոյն ժողովարանէն ելլելով՝ Յակոբոսի ու Յովհաննէսի հետ մտաւ Սիմոնի եւ Անդրէասի տունը:
- 30 Սիմոնի զոքանչը պառկած էր՝ տենդով հիւանդացած. իսկոյն անոր մասին ըսին իրեն:
- 31 Յիսուս մօտեցաւ, բռնեց անոր ձեռքէն ու ոտքի հանեց զայն. իսկոյն տենդը թողուց զայն, եւ կը սպասարկէր անոնց:
- 32 Երբ իրիկուն եղաւ, արեւին մայր մտած ատենը՝ բոլոր ախտաւորներն ու դիւահարները իրեն կը բերէին:
- 33 Ամբողջ քաղաքը դուռը հաւաքուած էր:
- 34 Շատ հիւանդներ՝ զանազան ախտերէ բուժեց, եւ շատ դեւեր դուրս հանեց: Դեւերուն թոյլ չէր տար որ խօսին, որովհետեւ կը ճանչնային զինք:
- 35 Առտուն՝ արշալոյսէն շատ առաջ՝ կանգնեցաւ, դուրս ելաւ, գնաց ամայի տեղ մը, ու հոն աղօթեց:
- 36 Սիմոն եւ իրեն հետ եղողները հետապնդեցին զայն:
- 37 Երբ գտան զայն՝ ըսին անոր. «Բոլորը կը փնտռեն քեզ»:
- 38 Ըսաւ անոնց. «Եկէ՛ք երթանք մերձակայ գիւղաքաղաքները, որպէսզի հոն ալ քարոզեմ, որովհետեւ եկած եմ ա՛յս նպատակով»:
- 39 Եւ անոնց ժողովարաններուն մէջ կը քարոզէր՝ ամբողջ Գալիլեայի մէջ, ու դեւեր կը հանէր:
- 40 Բորոտ մըն ալ եկաւ. կ՚աղաչէր, կը ծնրադրէր ու կ՚ըսէր անոր. «Եթէ ուզես՝ կրնա՛ս զիս մաքրել»:
- 41 Յիսուս գթալով՝ երկարեց ձեռքը, դպաւ անոր եւ ըսաւ. «Կ՚ուզե՛մ, մաքրուէ՛»:
- 42 Երբ ասիկա ըսաւ անոր, իսկոյն բորոտութիւնը գնաց անկէ, ու մաքրուեցաւ:
- 43 Իսկ ինք ազդարարեց անոր եւ իսկոյն ուղարկեց՝ ըսելով անոր.
- 44 «Զգուշացի՛ր որ ո՛չ մէկուն բան մը ըսես. հապա գնա՛, ցո՛յց տուր քեզ քահանային, ու մատուցանէ՛ քու մաքրուելուդ ընծան՝ որ Մովսէս պատուիրեց, իբր վկայութիւն անոնց»:
- 45 Բայց ան դուրս ելլելով՝ սկսաւ շատ հրապարակել եւ բանը տարածել, այնպէս որ ա՛լ ինք չէր կրնար բացայայտօրէն քաղաք մը մտնել, հապա դուրսը՝ ամայի տեղեր էր. սակայն ամէն կողմէ կու գային իրեն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.