-
WORD Research this...Mark 12
- 1 Ապա սկսաւ առակներով խօսիլ անոնց հետ ու ըսել. «Մարդ մը այգի տնկեց, ցանկ քաշեց անոր շուրջը, հնձանի փոս փորեց, աշտարակ կառուցանեց, մշակներու յանձնեց զայն, եւ ճամբորդեց:
- 2 Ատենին ծառայ մը ղրկեց մշակներուն, որպէսզի մշակներէն ստանայ այգիին պտուղէն:
- 3 Իսկ անոնք բռնեցին, ծեծեցին զայն ու պարապ ճամբեցին:
- 4 Դարձեալ ուրիշ ծառայ մըն ալ ղրկեց անոնց. զայն ալ քարկոծելով՝ գլուխը վիրաւորեցին եւ անպատուուած ճամբեցին:
- 5 Դարձեալ ուրիշ մը ղրկեց, ու զայն սպաննեցին: Շատ ուրիշներ ալ ղրկեց, որոնցմէ ոմանք ծեծեցին եւ ոմանք սպաննեցին:
- 6 Տակաւին սիրելի որդի մը ունէր. վերջապէս զայն ալ ղրկեց անոնց՝ ըսելով. “Թերեւս պատկառին որդիէս”:
- 7 Բայց այդ մշակները ըսին իրարու. “Ա՛յս է ժառանգորդը. եկէ՛ք սպաննենք զայն, ու ժառանգութիւնը մե՛րը պիտի ըլլայ”:
- 8 Բռնեցին զայն, սպաննեցին եւ այգիէն դուրս հանեցին:
- 9 Ուրեմն այգիին տէրը ի՞նչ պիտի ընէ. պիտի գայ ու կորսնցնէ մշակները, եւ այգին պիտի տայ ուրիշներու:
- 10 Չէ՞ք կարդացեր սա՛ գրուածը. “Այն քարը՝ որ կառուցանողները մերժեցին, անիկա՛ եղաւ անկիւնաքարը.
- 11 ասիկա Տէրոջմէ՛ն եղաւ, եւ սքանչելի է մեր աչքերուն”»:
- 12 Անոնք կը ջանային բռնել զայն, բայց բազմութենէն կը վախնային. որովհետեւ գիտցան թէ այդ առակը խօսեցաւ իրենց դէմ: Ուստի թողուցին զայն, եւ գացին:
- 13 Փարիսեցիներէն ու Հերովդէսեաններէն ոմանք ղրկեցին անոր, որպէսզի խօսքով բռնեն զայն:
- 14 Անոնք եկան եւ ըսին անոր. «Վարդապե՛տ, գիտենք թէ ճշմարտախօս ես, ու ո՛չ մէկուն համար հոգ կ՚ընես. քանի որ երեսպաշտութիւն չես ըներ մարդոց, հապա ճշմարտութեամբ կը սորվեցնես Աստուծոյ ճամբան: Արտօնուա՞ծ է կայսրին տուրք տալ. տա՞նք՝ թէ չտանք»:
- 15 Յիսուս գիտնալով անոնց կեղծաւորութիւնը՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ զիս կը փորձէք: Բերէ՛ք ինծի դահեկան մը՝ որ տեսնեմ»:
- 16 Անոնք ալ բերին: Ըսաւ անոնց. «Որո՞ւնն են այս պատկերն ու գրութիւնը»: Անոնք ըսին իրեն. «Կայսրի՛ն»:
- 17 Յիսուս ալ պատասխանեց անոնց. «Ինչ որ կայսրինն է՝ կայսրի՛ն տուէք, եւ ինչ որ Աստուծոյ է՝ Աստուծո՛յ oտուէքp»: Ու զարմացան իր վրայ:
- 18 Սադուկեցիներն ալ, որոնք կ՚ըսեն թէ յարութիւն չկայ, եկան անոր քով եւ հարցուցին իրեն.
- 19 «Վարդապե՛տ, Մովսէս գրեց մեզի. “Եթէ մէկուն եղբայրը մեռնի, ու կինը այրի ձգէ եւ զաւակ չթողու, անոր եղբայրը թող առնէ անոր կինը ու զարմ տայ իր եղբօր”:
- 20 Ուրեմն եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ մեռաւ, ու զարմ չթողուց:
- 21 Երկրորդը առաւ զայն եւ մեռաւ. ա՛ն ալ զարմ չթողուց. նոյնպէս ալ երրորդը:
- 22 Եօթն ալ զայն առին ու զարմ չթողուցին. բոլորէն ետք՝ կինն ալ մեռաւ:
- 23 Ուրեմն յարութեան ատեն, երբ յարութիւն առնեն, անոնցմէ որո՞ւն կինը պիտի ըլլայ. որովհետեւ եօթն ալ ունեցան զայն իբր կին»:
- 24 Յիսուս պատասխանեց անոնց. «Արդեօք դուք մոլորած չէ՞ք՝ քանի որ ո՛չ Գիրքերը գիտէք, ո՛չ ալ Աստուծոյ զօրութիւնը:
- 25 Արդարեւ երբ մեռելներէն յարութիւն առնեն, ո՛չ կ՚ամուսնանան եւ ո՛չ ամուսնութեան կը տրուին, հապա երկինքի հրեշտակներուն պէս կ՚ըլլան:
- 26 Բայց մեռելներուն մասին՝ թէ յարութիւն կ՚առնեն, Մովսէսի գիրքին մէջ չէ՞ք կարդացեր, թէ ի՛նչպէս Աստուած մորենիին մէջէն խօսեցաւ անոր՝ ըսելով. “Ե՛ս եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը”:
- 27 Ան մեռելներուն Աստուածը չէ, հապա՝ ողջերուն. ուրեմն դուք շատ մոլորած էք»:
- 28 Դպիրներէն մէկը մօտեցաւ, մտիկ ըրաւ անոնց՝ երբ կը վիճաբանէին, ու նշմարելով թէ լաւ պատասխանեց անոնց՝ հարցուց անոր. «Ո՞րն է բոլոր պատուիրաններուն առաջինը»:
- 29 Յիսուս պատասխանեց անոր. «Բոլոր պատուիրաններուն առաջինը սա՛ է. “Մտի՛կ ըրէ, ո՛վ Իսրայէլ. Տէրը՝ մեր Աստուածը՝ միա՛կ Տէրն է:
- 30 Սիրէ՛ Տէրը՝ քու Աստուածդ՝ ամբողջ սիրտովդ, ամբողջ անձովդ, ամբողջ միտքովդ եւ ամբողջ զօրութեամբդ”: Ա՛յս է առաջին պատուիրանը:
- 31 Ու երկրորդը՝ ասոր նման. “Սիրէ՛ ընկերդ քու անձիդ՝՝ պէս”: Ասոնցմէ մեծ ուրիշ պատուիրան չկայ»:
- 32 Դպիրը ըսաւ անոր. «Լա՛ւ, վարդապե՛տ, ճշմարտութեամբ ըսիր թէ Աստուած մէ՛կ է, եւ անկէ զատ ուրիշ մը չկայ.
- 33 նաեւ ամբողջ սիրտով, ամբողջ խելքով, ամբողջ անձով ու ամբողջ զօրութեամբ զայն սիրելը, եւ ընկերը իրեն պէս սիրելը՝ բոլոր ողջակէզներէն ու զոհերէն աւելի է»:
- 34 Յիսուս՝ տեսնելով որ ան խելամտութեամբ պատասխանեց, ըսաւ անոր. «Աստուծոյ թագաւորութենէն հեռու չես»: Եւ ա՛լ ուրիշ ո՛չ մէկը կը յանդգնէր բան մը հարցնել անոր:
- 35 Երբ Յիսուս կը սորվեցնէր տաճարին մէջ՝ ըսաւ. «Դպիրները ի՞նչպէս կ՚ըսեն թէ “Քրիստոս Դաւիթի որդին է”:
- 36 Արդարեւ ի՛նք՝ Դաւիթ՝ Սուրբ Հոգիով կ՚ըսէ. “Տէրը ըսաւ իմ Տէրոջս. «Բազմէ՛ իմ աջ կողմս, մինչեւ որ քու թշնամիներդ պատուանդան դնեմ ոտքերուդ»”:
- 37 Ուրեմն ի՛նք՝ Դաւիթ՝ Տէր կը կոչէ զայն. ի՞նչպէս ան կ՚ըլլայ իր որդին»: Բազմութենէն շատեր հաճոյքով մտիկ կ՚ընէին անոր:
- 38 Իր ուսուցումին մէջ կ՚ըսէր անոնց. «Զգուշացէ՛ք դպիրներէն, որոնք կ՚ուզեն երկայն հանդերձներով շրջիլ, կը փնտռեն բարեւները՝ հրապարակներուն վրայ,
- 39 առաջին աթոռները՝ ժողովարաններու մէջ, եւ առաջին բազմոցները՝ ընթրիքներու մէջ.
- 40 որոնք կը լափեն այրիներուն տուները, ու իբր պատրուակ՝ աղօթքը կ՚երկարեն: Ասոնք աւելի՛ խստութեամբ պիտի դատուին՝՝»:
- 41 Յիսուս գանձանակին դիմաց նստած՝ կը նայէր թէ բազմութիւնը գանձանակին մէջ ի՛նչպէս դրամ կը ձգէ: Շատ հարուստներ՝ շատ բան ձգեցին:
- 42 Աղքատ այրի մըն ալ եկաւ ու երկու լումայ ձգեց, որ նաքարակիտ մը կ՚ընէ:
- 43 Իր աշակերտները կանչելով իրեն՝ ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ այս աղքատ այրին՝ գանձանակը դրամ ձգողներուն բոլորէն աւելի ձգեց.
- 44 որովհետեւ բոլորը իրենց առատութենէն ձգեցին, բայց ան՝ իր կարօտութենէն՝ ձգեց իր ամբողջ ունեցածը, իր ամբողջ ապրուստը»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.