-
WORD Research this...John 18
- 1 Ասոնք ըսելէն ետք՝ Յիսուս գնաց իր աշակերտներուն հետ Կեդրոն վտակին միւս կողմը, ուր պարտէզ մը կար, որուն մէջ մտան ինք եւ իր աշակերտները:
- 2 Յուդա ալ՝ որ պիտի մատնէր զինք՝ գիտէր այդ տեղը, որովհետեւ Յիսուս յաճախ հաւաքուած էր հոն՝ իր աշակերտներուն հետ:
- 3 Ուստի Յուդա, առնելով իրեն հետ զինուորներուն գունդը, եւ սպասաւորներ՝ քահանայապետներէն ու Փարիսեցիներէն, եկաւ հոն՝ ջահերով, լապտերներով եւ զէնքերով:
- 4 Իսկ Յիսուս, գիտնալով իրեն պատահելիք բոլոր բաները, գնաց եւ ըսաւ անոնց. «Ո՞վ կը փնտռէք»:
- 5 Պատասխանեցին անոր. «Նազովրեցի Յիսուսը»: Յիսուս ըսաւ անոնց. «Ե՛ս եմ»: Յուդա ալ՝ որ պիտի մատնէր զինք՝ կայնած էր անոնց հետ:
- 6 Երբ ըսաւ. «Ե՛ս եմ», նահանջեցին ու գետին ինկան:
- 7 Ուստի դարձեալ հարցուց անոնց. «Ո՞վ կը փնտռէք»: Անոնք ալ ըսին. «Նազովրեցի Յիսուսը»:
- 8 Յիսուս պատասխանեց. «Ձեզի ըսի՛ թէ “ե՛ս եմ”. ուրեմն եթէ զիս կը փնտռէք, ասոնց թո՛յլ տուէք՝ որ երթան».
- 9 որպէսզի իրագործուի այն խօսքը՝ որ ըսեր էր. «Ո՛չ մէկը կորսնցուցի անոնցմէ՝ որ դո՛ւն տուիր ինծի»:
- 10 Իսկ Սիմոն Պետրոս՝ որ ունէր սուր մը՝ քաշեց զայն, ու զարնելով քահանայապետին ծառային՝ կտրեց անոր աջ ականջը. այդ ծառային անունը Մաղքոս էր:
- 11 Հետեւաբար Յիսուս ըսաւ Պետրոսի. «Դի՛ր սուրդ իր պատեանը. միթէ պիտի չխմե՞մ այն բաժակը՝ որ Հայրը տուաւ ինծի»:
- 12 Ուստի զինուորներուն գունդը, հազարապետն ու Հրեաներուն սպասաւորները բռնեցին Յիսուսը, կապեցին,
- 13 եւ տարին զայն նախ Աննայի, քանի որ ինք աներն էր այդ տարուան քահանայապետին՝ Կայիափայի:
- 14 Այս Կայիափան էր՝ որ թելադրեց Հրեաներուն. «Աւելի օգտակար է որ մէ՛կ մարդ մեռնի ժողովուրդին համար»
- 15 Սիմոն Պետրոս եւ ուրիշ աշակերտ մը կը հետեւէին Յիսուսի: Այդ աշակերտը ծանօթ էր քահանայապետին, ու մտաւ Յիսուսի հետ քահանայապետին գաւիթը:
- 16 Բայց Պետրոս կը կենար դուրսը՝ դրան քով. ուստի միւս աշակերտը՝ որ ծանօթ էր քահանայապետին՝ դուրս ելաւ, խօսեցաւ դռնապանին, ու ներս բերաւ Պետրոսը:
- 17 Իսկ դռնապան աղջիկը ըսաւ Պետրոսի. «Միթէ դո՞ւն ալ այդ մարդուն աշակերտներէն ես»: Ան ալ ըսաւ. «Չե՛մ»:
- 18 Ծառաներն ու սպասաւորները կայնած էին հոն, եւ կրակ վառած՝ կը տաքնային, քանի որ ցուրտ էր: Պետրոս ալ կայնած էր անոնց հետ, ու կը տաքնար:
- 19 Քահանայապետը հարցուց Յիսուսի՝ իր աշակերտներուն եւ ուսուցումին մասին:
- 20 Յիսուս պատասխանեց անոր. «Ես բացորոշապէս խօսեցայ աշխարհին. ամէն ատեն սորվեցուցի ժողովարաններուն մէջ ու տաճարին մէջ, ուր բոլոր Հրեաները կը համախմբուէին, եւ ոչինչ խօսեցայ գաղտնի:
- 21 Ինչո՞ւ ինծի՛ կը հարցնես, լսողներո՛ւն հարցուր թէ ի՛նչ խօսեցայ իրենց. ահա՛ իրենք գիտեն ինչ որ խօսեցայ»:
- 22 Երբ ըսաւ ասիկա, սպասաւորներէն մէկը՝ որ քովը կայնած էր, ապտակ մը զարկաւ Յիսուսի՝ ըսելով. «Ա՞յդպէս կը պատասխանես քահանայապետին»:
- 23 Յիսուս պատասխանեց անոր. «Եթէ գէշ խօսեցայ, վկայէ՛ գէշին մասին. իսկ եթէ լաւ խօսեցայ, ինչո՞ւ կը զարնես ինծի»:
- 24 Յետոյ Աննա կապուած ղրկեց զայն Կայիափա քահանայապետին:
- 25 Սիմոն Պետրոս կայնած էր հոն, ու կը տաքնար: Ուրեմն ըսին իրեն. «Միթէ դո՞ւն ալ անոր աշակերտներէն ես»: Ան ուրացաւ՝ ըսելով. «Չե՛մ»:
- 26 Քահանայապետին ծառաներէն մէկն ալ, ազգականը անոր՝ որուն ականջը Պետրոս կտրեր էր, ըսաւ. «Ես չտեսա՞յ քեզ պարտէզին մէջ՝ անոր հետ»:
- 27 Ուստի Պետրոս դարձեալ ուրացաւ. եւ իսկոյն աքաղաղը կանչեց:
- 28 Կայիափայի տունէն տարին Յիսուսը կառավարիչին պալատը. եւ ա՛լ առտու էր: Իրենք չմտան պալատը՝ որպէսզի չպղծուին, այլ կարենան ուտել զատիկը:
- 29 Ուստի Պիղատո՛ս դուրս ելաւ՝ անոնց քով, եւ ըսաւ. «Ի՞նչ ամբաստանութիւն կը ներկայացնէք այս մարդուն դէմ»:
- 30 Պատասխանեցին իրեն. «Եթէ ան չարագործ մը չըլլար՝ քեզի չէինք մատներ զայն»:
- 31 Ուստի Պիղատոս ըսաւ անոնց. «Դո՛ւք առէք զայն, ու դատեցէ՛ք ձեր Օրէնքին համաձայն»: Իսկ Հրեաները ըսին իրեն. «Մեզի արտօնուած չէ մեռցնել ոեւէ մէկը».
- 32 որպէսզի իրագործուի Յիսուսի խօսքը՝ որ ըսեր էր, մատնանշելով թէ ի՛նչ մահով պիտի մեռնէր:
- 33 Իսկ Պիղատոս դարձեալ մտաւ պալատը, կանչեց Յիսուսը եւ ըսաւ անոր. «Դո՞ւն ես Հրեաներուն թագաւորը»:
- 34 Յիսուս պատասխանեց անոր. «Ասիկա դուն քեզմէ՞ կ՚ըսես, թէ ուրիշնե՛ր ըսին քեզի՝ իմ մասիս»:
- 35 Պիղատոս պատասխանեց. «Միթէ ես Հրեա՞յ եմ. քո՛ւ ազգդ եւ քահանայապետները մատնեցին քեզ ինծի. դուն ի՞նչ ըրած ես»:
- 36 Յիսուս պատասխանեց. «Իմ թագաւորութիւնս այս աշխարհէն չէ: Եթէ իմ թագաւորութիւնս այս աշխարհէն ըլլար, իմ սպասաւորներս կը պայքարէին՝ որ ես չմատնուիմ Հրեաներուն ձեռքը: Բայց հիմա՝ իմ թագաւորութիւնս ասկէ չէ»:
- 37 Հետեւաբար Պիղատոս ըսաւ անոր. «Ուրեմն դուն թագաւո՞ր մըն ես»: Յիսուս պատասխանեց. «Դո՛ւն կ՚ըսես թէ թագաւոր եմ: Ես սա՛ նպատակով ծնած եմ, սա՛ նպատակով աշխարհ եկած եմ, որպէսզի վկայեմ ճշմարտութեան համար. ո՛վ որ ճշմարտութենէն է՝ կը լսէ իմ ձայնս»:
- 38 Պիղատոս ըսաւ անոր. «Ի՞նչ է ճշմարտութիւնը»: Երբ ըսաւ ասիկա՝ դարձեալ դուրս ելաւ Հրեաներուն քով, եւ ըսաւ անոնց. «Ես ո՛չ մէկ յանցանք կը գտնեմ անոր վրայ:
- 39 Բայց քանի սովորութիւն ունիք՝ որ մարդ մը արձակեմ ձեզի Զատիկին, կը փափաքի՞ք որ արձակեմ ձեզի Հրեաներուն թագաւորը»:
- 40 Այն ատեն բոլորն ալ դարձեալ պոռացին. «Ո՛չ ասիկա, հապա՝ Բարաբբան», մինչդեռ Բարաբբա աւազակ մըն էր:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.