-
WORD Research this...1 Corinthians 15
- 1 Եղբայրնե՛ր, կը գիտցնեմ ձեզի այն աւետարանը՝ որ քարոզեցի ձեզի, ու դուք ալ ընդունեցիք եւ անոր մէջ հաստատ կը կենաք:
- 2 Անով նաեւ կը փրկուիք, եթէ յիշողութեան մէջ պահէք ինչ որ աւետեցի ձեզի. այլապէս՝ զուր տեղը հաւատացած կ՚ըլլաք:
- 3 Որովհետեւ նախ աւանդեցի ձեզի այն՝ որ ես ալ ընդունեցի, թէ Քրիստոս մեռաւ մեր մեղքերուն համար՝ Գիրքերուն համաձայն,
- 4 թաղուեցաւ, յարութիւն առաւ երրորդ օրը՝ Գիրքերուն համաձայն,
- 5 ու երեւցաւ Կեփասի, ապա տասներկուքին:
- 6 Յետոյ միաժամանակ երեւցաւ հինգ հարիւրէ աւելի եղբայրներու, որոնց մեծ մասը կը մնայ մինչեւ այժմ, իսկ ոմանք ալ ննջեցին:
- 7 Ապա երեւցաւ Յակոբոսի, յետոյ՝ բոլոր առաքեալներուն:
- 8 Բոլորէն ետք՝ երեւցաւ նաեւ ինծի, որպէս թէ վիժածի մը:
- 9 Որովհետեւ ես առաքեալներուն փոքրագոյնն եմ, եւ արժանի ալ չեմ առաքեալ կոչուելու, քանի որ հալածեցի Աստուծոյ եկեղեցին:
- 10 Բայց Աստուծոյ շնորհքո՛վն եմ՝ ինչ որ եմ: Եւ անոր շնորհքը՝ որ իմ վրաս է, ընդունայն չեղաւ. հապա ես անոնց բոլորէն շա՛տ աւելի աշխատեցայ. սակայն ո՛չ թէ ես, հապա Աստուծոյ շնորհքը՝ որ ինծի հետ էր:
- 11 Ուստի՝ թէ՛ ես, թէ՛ անոնք ա՛յսպէս կը քարոզենք, ու դուք ա՛յսպէս հաւատացիք:
- 12 Ուրեմն եթէ կը քարոզուի թէ Քրիստոս մեռելներէն յարութիւն առած է, ի՞նչպէս ձեզմէ ոմանք կ՚ըսեն թէ “մեռելներու յարութիւն չկայ”:
- 13 Բայց եթէ մեռելներու յարութիւն չկայ, ուրեմն Քրիստո՛ս ալ յարութիւն առած չէ:
- 14 Ու եթէ Քրիստոս յարութիւն առած չէ, ուրեմն մեր քարոզութիւնը ունայն է, ու ձեր հաւատքն ալ ունայն է:
- 15 Իսկ մենք ալ Աստուծոյ սուտ վկաները կ՚ըլլանք, որովհետեւ Աստուծոյ համար վկայեցինք թէ մեռելներէն յարուցանեց Քրիստոսը. մինչդեռ յարուցանած չէ զայն, եթէ ի՛րապէս մեռելները յարութիւն չեն առներ:
- 16 Քանի որ եթէ մեռելները յարութիւն չեն առներ, Քրիստոս ալ յարութիւն առած չէ.
- 17 ու եթէ Քրիստոս յարութիւն առած չէ, ձեր հաւատքը փուճ է, եւ տակաւին ձեր մեղքերուն մէջ էք.
- 18 ուրեմն Քրիստոսով ննջեցեալներն ալ կորսուած են:
- 19 Եթէ միայն այս կեանքին համար Քրիստոսի յուսացած ենք, մենք բոլոր մարդոցմէն աւելի խղճալի ենք:
- 20 Իսկ հիմա՝ Քրիստոս մեռելներէն յարութիւն առած է, ու եղած երախայրիքը անոնց՝ որ ննջեցին:
- 21 Որովհետեւ՝ քանի մարդով եղաւ մահը, մարդո՛վ ալ եղաւ մեռելներու յարութիւնը:
- 22 Որովհետեւ ինչպէս Ադամով բոլորը կը մեռնին, նոյնպէս ալ Քրիստոսով բոլորը կեանք պիտի ստանան:
- 23 Բայց իւրաքանչիւրը իր կարգով. նախ երախայրիքը՝ Քրիստոս, յետոյ Քրիստոսի պատկանողները՝ իր գալուստին:
- 24 Ապա պիտի գայ վախճանը, երբ թագաւորութիւնը պիտի յանձնէ Աստուծոյ՝ Հօրը, ոչնչացնելէ ետք ամէն պետութիւն, ամէն իշխանութիւն ու զօրութիւն:
- 25 Որովհետեւ ան պէտք է թագաւորէ, մինչեւ որ բոլոր թշնամիները դնէ իր ոտքերուն տակ:
- 26 Վերջին թշնամին որ պիտի ոչնչացուի՝ մահն է, որովհետեւ Գիրքը կ՚ըսէ. «Ամէն բան դրաւ անոր ոտքերուն տակ».
- 27 Բայց երբ կ՚ըսէ թէ “ամէն բան դրուած է անոր տակ”, բացայայտ է թէ բացի անկէ՝ որ ամէն բան դրաւ անոր տակ:
- 28 Ու երբ ամէն բան հպատակի անոր, այն ատեն Որդին՝ ինք ալ՝ պիտի հպատակի անո՛ր՝ որ ամէն բան դրաւ իրեն տակ, որպէսզի Աստուած ըլլայ ամէն ինչ՝ բոլորին մէջ:
- 29 Այլապէս, ի՞նչ պիտի ընեն անոնք՝ որ կը մկրտուին մեռելներուն համար, եթէ մեռելները երբե՛ք յարութիւն չեն առներ: Ուրեմն ինչո՞ւ կը մկրտուին անոնց համար.
- 30 եւ ինչո՞ւ մենք ալ վտանգի մէջ ենք ամէն ժամ:
- 31 Ես ամէն օր կը մեռնիմ. վկայ կը բերեմ այն պարծանքը՝ որ ունիմ ձեր վրայ Քրիստոս Յիսուսով՝ մեր Տէրոջմով:
- 32 Եթէ Եփեսոսի մէջ կռուած ըլլայի գազաններու դէմ՝ մարդոց նման, ի՞նչ օգուտ էր ինծի, եթէ մեռելները յարութիւն չեն առներ. ուտենք՝՝ ու խմենք, որովհետեւ վաղը պիտի մեռնինք:
- 33 Մի՛ մոլորիք. չար ընկերակցութիւնները կ՚ապականեն բարի բարքը:
- 34 Սթափեցէ՛ք արդարութեամբ ապրելու համար, ու մի՛ մեղանչէք. որովհետեւ ձեզմէ ոմանք չունին Աստուծոյ գիտութիւնը. ասիկա կ՚ըսեմ՝ ձեզ ամչցնելու համար:
- 35 Բայց մէկը պիտի ըսէ. «Ի՞նչպէս մեռելները յարութիւն կ՚առնեն, եւ ի՞նչ մարմինով կու գան»:
- 36 Ա՛նմիտ, ինչ որ դուն կը սերմանես՝ կեանք չի ստանար եթէ չմեռնի:
- 37 Իսկ ինչ որ կը սերմանես, ո՛չ թէ այն մարմինը որ պիտի բուսնի՝ կը սերմանես, հապա մերկ հատիկը, ըլլայ ան ցորենի թէ ուրիշ սերմի.
- 38 բայց Աստուած մարմին կու տայ անոր՝ ինչպէս կը կամենայ, եւ իւրաքանչիւր սերմին՝ իր յատուկ մարմինը:
- 39 Ամէն մարմին նոյն մարմինը չէ. հապա ուրի՛շ է մարդոց մարմինը, ուրիշ՝ անասուններուն մարմինը, ուրիշ՝ ձուկերունը, եւ ուրիշ՝ թռչուններունը:
- 40 Կան նաեւ երկնաւոր մարմիններ ու երկրաւոր մարմիններ. բայց երկնաւորներուն փառքը ուրի՛շ է, երկրաւորներունը՝ ուրիշ:
- 41 Արեւին փառքը ուրիշ է, լուսինին փառքը՝ ուրիշ, եւ աստղերուն փառքը՝ ուրիշ. որովհետեւ մէկ աստղը փառքով կը տարբերի միւս աստղէն:
- 42 Այսպէս է նաեւ մեռելներուն յարութիւնը: Մարմինը կը սերմանուի ապականութեամբ, եւ յարութիւն կ՚առնէ անապականութեամբ.
- 43 կը սերմանուի անպատուութեամբ, ու յարութիւն կ՚առնէ փառքով. կը սերմանուի տկարութեամբ, եւ յարութիւն կ՚առնէ զօրութեամբ:
- 44 Կը սերմանուի իբր շնչաւոր մարմին, ու յարութիւն կ՚առնէ իբր հոգեւոր մարմին: Շնչաւոր մարմին կայ, նաեւ հոգեւոր մարմին կայ,
- 45 եւ սա՛ գրուած է. «Առաջին մարդը՝ Ադամ՝ եղաւ ապրող անձ». իսկ վերջին Ադամը՝ ապրեցնող հոգի:
- 46 Բայց ո՛չ թէ նախ հոգեւորը, հապա՝ շնչաւորը, ու յետո՛յ՝ հոգեւորը:
- 47 Առաջին մարդը երկրէն է՝ հողեղէն, բայց երկրորդ մարդը Տէրն է՝ երկինքէն:
- 48 Ինչպէս հողեղէնն է՝ նոյնպէս ալ հողեղէններն են, եւ ինչպէս երկնաւորն է՝ նոյնպէս ալ երկնաւորներն են:
- 49 Ինչպէս կը կրենք հողեղէնին պատկերը, նաեւ պիտի կրենք երկնաւորին պատկերը:
- 50 Ուրեմն սա՛ կ՚ըսեմ, եղբայրնե՛ր, թէ մարմին եւ արիւն չեն կրնար ժառանգել Աստուծոյ թագաւորութիւնը, ո՛չ ալ ապականութիւնը կը ժառանգէ անապականութիւն:
- 51 Ահա՛ կը յայտնեմ ձեզի խորհուրդ մը. «Բոլորս պիտի չննջենք, բայց բոլորս ալ պիտի փոխուինք.
- 52 անմի՛ջապէս, ակնթարթի մը մէջ, վերջին փողին հնչելու ատենը. որովհետեւ փողը պիտի հնչէ, մեռելները յարութիւն պիտի առնեն՝ առանց ապականութեան, ու մենք ալ պիտի փոխուինք»:
- 53 Որովհետեւ պէտք է որ այս ապականացու մարմինը հագնի անապականութիւն, եւ այս մահկանացուն հագնի անմահութիւն:
- 54 Ուստի երբ այս ապականացու մարմինը հագնի անապականութիւն, եւ այս մահկանացուն հագնի անմահութիւն, այն ատեն պիտի իրագործուի այն խօսքը՝ որ գրուեցաւ. «Մահը ընկղմեցաւ յաղթութեան մէջ»:
- 55 «Մա՛հ, ո՞ւր է խայթոցդ. դժո՛խք, ո՞ւր է յաղթութիւնդ»:
- 56 Մահուան խայթոցը մեղքն է, ու մեղքին զօրութիւնը՝ Օրէնքը:
- 57 Բայց շնորհակալութի՛ւն Աստուծոյ, որ մեզի յաղթութիւն կու տայ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով:
- 58 Հետեւաբար, սիրելի՛ եղբայրներս, հաստատո՛ւն եւ անշա՛րժ եղէք, ու ամէն ատեն յառաջդիմեցէ՛ք Տէրոջ գործին մէջ, գիտնալով թէ ձեր աշխատանքը ընդունայն չէ Տէրոջմով:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.