-
WORD Research this...2 Corinthians 11
- 1 Երանի՜ թէ կարենայիք քիչ մը հանդուրժել իմ անմտութեանս. եւ իսկապէս՝ հանդուրժեցէ՛ք ինծի:
- 2 Որովհետեւ նախանձախնդիր եմ ձեզի հանդէպ՝ Աստուծոյ նախանձախնդրութեամբ. քանի որ մէ՛կ ամուսինի նշանեցի ձեզ, որպէսզի Քրիստոսի՛ ներկայացնեմ ձեզ՝ մաքրակենցաղ կոյսի մը պէս:
- 3 Բայց կը վախնամ որ, ինչպէս օձը խաբեց Եւան իր խորամանկութեամբ, նոյնպէս ձեր միտքերը ապականին Քրիստոսի հանդէպ եղած պարզամտութենէն:
- 4 Որովհետեւ եթէ մէկը գար եւ քարոզէր ուրի՛շ Յիսուս մը՝ որ մենք չենք քարոզած, կամ ստանայիք ուրիշ հոգի մը՝ որ չէք ստացած, կամ ուրիշ աւետարան՝ որ չէք ընդունած, լաւ կը հանդուրժէիք այդպիսիին:
- 5 Քանի որ ես կը սեպեմ թէ ոչինչո՛վ ետ մնացած եմ գերագոյն առաքեալներէն.
- 6 ու թէպէտ անվարժ եմ խօսքի մէջ, բայց ո՛չ՝ գիտութեամբ. սակայն ամէն բանի մէջ մենք մեզ ամբողջովին բացայայտեցինք ձեզի:
- 7 Միթէ սխա՞լ գործած եղայ ես զիս խոնարհեցնելով՝ որպէսզի դո՛ւք բարձրանաք, քանի որ ձրի քարոզեցի ձեզի Աստուծոյ աւետարանը.
- 8 կողոպտեցի ուրիշ եկեղեցիներ՝ թոշակ առնելով անոնցմէ, որպէսզի սպասարկեմ ձեզի:
- 9 Ձեր մէջ ներկայ եղած ատենս՝ երբ կարօտութեան մէջ էի, ձեզմէ ո՛չ մէկուն բեռ եղայ. որովհետեւ Մակեդոնիայէն եկող եղբայրնե՛րը լրացուցին ինչ որ կը պակսէր ինծի. եւ ամէն կերպով զգուշացայ ձեզի ծանրութիւն ըլլալէ, ու դարձեալ պիտի զգուշանամ:
- 10 Քանի որ Քրիստոսի ճշմարտութիւնը իմ մէջս է, ո՛չ մէկը պիտի արգիլէ զիս այս պարծանքէն՝ Աքայիայի շրջանները:
- 11 Ինչո՞ւ. քանի որ չե՞մ սիրեր ձեզ: Աստուա՛ծ գիտէ:
- 12 Բայց ինչ որ ըրի՝ դարձեալ պիտի ընեմ զայն, որպէսզի առիթը զլանամ անոնց՝ որ առիթ կ՚ուզեն, որպէսզի իրենք ալ մեզի պէս գտնուին ինչո՛վ որ կը պարծենան:
- 13 Որովհետեւ այդպիսիները սուտ առաքեալներ են, նենգ գործաւորներ, որ իրենք զիրենք կը կերպարանափոխեն Քրիստոսի առաքեալներու:
- 14 Եւ զարմանալի չէ, որովհետեւ նոյնինքն Սատանան լուսաւոր հրեշտակի կը կերպարանափոխուի:
- 15 Ուրեմն մեծ բան մը չէ, որ անոր սպասարկուներն ալ արդարութեան սպասարկուներու կերպարանափոխուին: Անոնց վախճանը պիտի ըլլայ իրենց գործերուն համեմատ:
- 16 Դարձեալ կ՚ըսեմ, ո՛չ մէկը թող կարծէ թէ ես անմիտ եմ. այլապէս՝ գոնէ անմիտի՛ մը պէս ընդունեցէք զիս, որպէսզի ես ալ քիչ մը պարծենամ ինձմով:
- 17 Ինչ որ կը խօսիմ, կը խօսիմ ո՛չ թէ Տէրոջ կողմէն, հապա՝ որպէս թէ անմտութեամբ, այս պարծանքին վստահութեամբ:
- 18 Քանի շատեր կը պարծենան մարմինի համեմատ, ե՛ս ալ պիտի պարծենամ.
- 19 քանի որ դուք հաճոյքով կը հանդուրժէք անմիտներուն, դուք ձեզ իմաստուն նկատելով:
- 20 Որովհետեւ կը հանդուրժէք, եթէ մէկը ստրուկ ընէ ձեզ, եթէ մէկը լափէ ձեր ստացուածքը, եթէ մէկը բան մը առնէ ձեզմէ, եթէ մէկը պանծացնէ ինքզինք, եթէ մէկը զարնէ ձեր երեսին:
- 21 Կը խօսիմ որպէս անպատուութիւն, իբր թէ մենք տկար եղած ըլլայինք. բայց ի՛նչ բանի մէջ որ մէկը յանդուգն է, (անմտութեամբ կը խօսիմ,) ե՛ս ալ յանդուգն եմ:
- 22 Անոնք Եբրայեցի՞ են. ե՛ս ալ: Իսրայելացի՞ են. ե՛ս ալ:
- 23 Աբրահամի զարմէ՞ն են. ե՛ս ալ: Քրիստոսի սպասարկունե՞ր են. (անմտութեամբ կը խօսիմ) ա՛լ աւելի ես: Աշխատանքներով՝ աւելի՛ շատ, ծեծերով՝ չափէ՛ն աւելի, բանտերու մէջ՝ աւելի՛ շատ, մահուան վտանգներով՝ յաճախ:
- 24 Հրեաներէն հինգ անգամ քառասունէն մէկ պակաս ծեծ ստացայ:
- 25 Երեք անգամ ձաղկով ծեծուեցայ. մէկ անգամ քարկոծուեցայ. երեք անգամ նաւաբեկութիւն կրեցի. գիշեր մը ու ցերեկ մը մնացի ծովու անդունդին մէջ:
- 26 Յաճախ չարչարուեցայ ճամբորդութիւններու մէջ. կրեցի վտանգներ գետերէն, վտանգներ աւազակներէն. վտանգներ իմ ցեղէս, վտանգներ հեթանոսներէն. վտանգներ քաղաքի մէջ, վտանգներ անապատի մէջ. վտանգներ ծովու վրայ, վտանգներ սուտ եղբայրներու մէջ:
- 27 Աշխատանքի ու տաժանքի մէջ էի, յաճախ՝ հսկումներու մէջ, անօթութեան եւ ծարաւի մէջ, շատ անգամ՝ ծոմապահութեան, ցուրտի ու մերկութեան մէջ:
- 28 Բացի այդ արտաքին բաներէն, բոլոր եկեղեցիներուն հոգը կը բարդուէր վրաս ամէն օր:
- 29 Ո՞վ տկար է, ու ես ալ տկար չեմ. ո՞վ կը գայթակղի, եւ իմ սիրտս չի վառիր:
- 30 Եթէ պէտք ըլլայ պարծենալ, պիտի պարծենամ իմ տկարութիւններուս վերաբերեալ բաներով:
- 31 Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Աստուածը եւ Հայրը, որ յաւիտեան օրհնեա՜լ է, գիտէ թէ չեմ ստեր:
- 32 Դամասկոսի մէջ, Արետա թագաւորին ազգապետը՝ Դամասկոսցիներուն քաղաքը կը պահպանէր պահակազօրքով, ուզելով ձերբակալել զիս:
- 33 Բայց պարիսպէն վար իջեցուցին զիս՝ պատուհանէ մը, զամբիւղի մը մէջ, ու խուսափեցայ անոր ձեռքերէն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.