-
WORD Research this...Hebrews 10
- 1 Արդարեւ Օրէնքը, ունենալով գալիք բարիքներուն շուքը, ո՛չ թէ այդ բաներուն բո՛ւն պատկերը, երբեք չի կրնար կատարեալ ընել անոնք՝ որ կը մօտենան, շարունակ ամէն տարի մատուցանուած նոյն զոհերով:
- 2 Այլապէս՝ պիտի չդադրէի՞ն մատուցանուելէ, քանի որ պաշտամունք կատարողները՝ մէ՛կ անգամ մաքրուելէն ետք՝ ա՛լ խղճահարութիւն պիտի չունենային մեղքերու համար:
- 3 Բայց ամէն տարի մեղքերու յիշատակութիւն կ՚ըլլայ անոնցմով.
- 4 որովհետեւ նոխազներուն ու ցուլերուն արիւնը անկարող է քաւել մեղքերը:
- 5 Ուստի երբ մտաւ աշխարհ՝ ըսաւ. «Զոհ եւ ընծայ չուզեցիր, հապա մարմին մը պատրաստեցիր ինծի:
- 6 Ողջակէզներու եւ մեղքի պատարագներու չբարեհաճեցար:
- 7 Այն ատեն ըսի. “Ահա՛ կու գամ (ի՛մ մասիս գրուած է Գիրքի պատատին մէջ) քու կամքդ գործադրելու, ո՛վ Աստուած”»:
- 8 Վերը կ՚ըսէ. «Զոհ, ընծայ, ողջակէզներ ու մեղքի պատարագներ չուզեցիր եւ անոնց չբարեհաճեցար», (որոնք կը մատուցանուէին Օրէնքին համաձայն,)
- 9 յետոյ կ՚ըսէ. «Ահա՛ կու գամ քու կամքդ գործադրելու, ո՛վ Աստուած»: Կը վերցնէ առաջինը, որպէսզի հաստատէ երկրորդը:
- 10 Այդ կամքով է որ մենք սրբացանք՝ Յիսուս Քրիստոսի մարմինին մէ՛կ անգամ ընդմիշտ պատարագուելով:
- 11 Ամէն քահանայ ամէն օր կը կայնի՝ պաշտօն կատարելու եւ նոյն զոհերը յաճախ մատուցանելու, որոնք երբեք չեն կրնար քաւել մեղքերը:
- 12 Մինչդեռ ասիկա մշտնջենապէս Աստուծոյ աջ կողմը բազմեցաւ՝ մեղքերու համար մէ՛կ զոհ մատուցանելով,
- 13 եւ անկէ ետք կը սպասէ, մինչեւ որ իր թշնամիները պատուանդան դրուին իր ոտքերուն.
- 14 որովհետեւ մէ՛կ պատարագով մշտնջենապէս կատարեալ ըրաւ սրբացածները:
- 15 Սուրբ Հոգին ալ կը վկայէ մեզի, քանի որ նախապէս ըսելէն ետք.
- 16 «Սա՛ է այն ուխտը՝ որ պիտի հաստատեմ անոնց հետ այդ օրերէն ետք,- կ՚ըսէ Տէրը.- իմ օրէնքներս պիտի դնեմ անոնց սիրտին մէջ, եւ զանոնք պիտի գրեմ անոնց միտքին մէջ.
- 17 անոնց մեղքերն ու անօրէնութիւնները ա՛լ պիտի չյիշեմ»:
- 18 Ուստի, ո՛ւր որ ասոնց ներում տրուեցաւ, ա՛լ մեղքի համար պատարագ պէտք չէ:
- 19 Ուրեմն, եղբայրնե՛ր, համարձակութիւն ունինք սրբարանը մտնելու՝ Յիսուսի արիւնով,
- 20 նոր ու կենարար ճամբայով մը - որուն բացումը կատարեց մեզի համար - վարագոյրին մէջէն, որ իր մարմինն է.
- 21 նաեւ ունինք մեծ քահանայ մը՝ նշանակուած Աստուծոյ տան վրայ:
- 22 Ուստի մօտենա՛նք ճշմարիտ սիրտով, հաւատքի լման վստահութեամբ, մեր սիրտերը սրսկումով մաքրուած չար խղճմտանքէն, եւ մեր մարմինները մաքուր ջուրով լուացուած:
- 23 Ամո՛ւր բռնենք մեր յոյսին դաւանութիւնը՝ առանց երերալու, որովհետեւ հաւատարիմ է ա՛ն՝ որ խոստացաւ:
- 24 Ուշադի՛ր ըլլանք զիրար հրահրելու սիրոյ ու բարի գործերու:
- 25 Եւ չլքե՛նք մեր հաւաքոյթները, ինչպէս ոմանց սովորութիւնն է. հապա յորդորե՛նք զիրար, այնչափ աւելի՝ որչափ կը տեսնէք այն օրուան մօտենալը:
- 26 Արդարեւ եթէ կամովին մեղանչենք՝ ճշմարտութեան գիտակցութիւնը ստանալէ ետք, ա՛լ ուրիշ զոհ չի մնար մեղքերու համար,
- 27 հապա կը մնայ դատաստանի ահարկու սպասում մը ու նախանձախնդրութեան կրակ մը, որ պիտի լափէ հակառակորդները:
- 28 Ա՛ն՝ որ կ՚անարգէր Մովսէսի Օրէնքը, կը մեռնէր առանց արգահատանքի, երկու կամ երեք վկաներով:
- 29 Ա՛լ ո՜րչափ աւելի խիստ պատիժի կը կարծէք թէ պիտի արժանանայ ա՛ն՝ որ ոտնակոխ ըրած է Աստուծոյ Որդին, պիղծ համարած է ուխտին արիւնը՝ որով ինք սրբացաւ, եւ նախատած է շնորհքի Հոգին:
- 30 Քանի որ կը ճանչնանք ա՛ն՝ որ ըսաւ. «Վրէժխնդրութիւնը ի՛մս է, ե՛ս պիտի հատուցանեմ,- կ՚ըսէ Տէրը»: Եւ դարձեալ. «Տէ՛րը պիտի դատէ իր ժողովուրդը»:
- 31 Ահարկու բան է իյնալ ապրող Աստուծոյ ձեռքը:
- 32 Ուրեմն վերյիշեցէ՛ք նախկին օրերը, երբ՝ լուսաւորուելէ ետք՝ տոկացիք չարչարանքներու մեծ մարտի մը.
- 33 երբեմն տեսարան եղաք՝ նախատինքներով ու տառապանքերով, երբեմն ալ հաղորդակցեցաք այդպիսի վիճակի մէջ եղողներուն հետ:
- 34 Որովհետեւ իմ կապերուս մէջ ինծի՝՝ կարեկցեցաք, եւ ձեր ինչքին յափշտակուիլը ընդունեցիք ուրախութեամբ, գիտնալով թէ ձեզի համար լաւագոյն ու մնայուն ինչքեր ունիք երկինքը:
- 35 Ուրեմն մի՛ լքէք ձեր համարձակութիւնը, որ ունի մեծ վարձատրութիւն:
- 36 Որովհետեւ համբերութիւն պէտք է ձեզի, որպէսզի ստանաք խոստումը՝ գործադրած ըլլալով Աստուծոյ կամքը:
- 37 Քանի որ «քիչ մը ատենէն պիտի գայ ա՛ն՝ որ գալիք է, ու պիտի չուշանայ:
- 38 Եւ արդարը հաւատքո՛վ պիտի ապրի. իսկ եթէ մէկը ընկրկի, իմ անձս պիտի չբարեհաճի անոր»:
- 39 Բայց մենք անոնցմէ չենք՝ որ կ՚ընկրկին կորուստի համար, հապա անոնցմէ՝ որ կը հաւատան, իրենց անձին փրկութեան համար:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.