-
WORD Research this...Ղուկաս 1
- 1 Քանի շատեր ձեռնարկեցին կարգի դնել մեր մէջ հաստատ գիտցուած բաներուն պատմութիւնը,
- 2 ինչպէս սկիզբէն աւանդեցին մեզի ականատես վկաները եւ խօսքին սպասաւորները,
- 3 ինծի՛ ալ՝ որ սկիզբէն հետեւած էի այդ բոլոր բաներուն՝ յարմար թուեցաւ կարգով գրել քեզի, պատուակա՛ն Թէոփիլոս,
- 4 որպէսզի գիտնաս ստոյգը այն բաներուն մասին՝ որոնց համաձայն կրթուեցար:
- 5 Հրէաստանի Հերովդէս թագաւորին օրերը՝ Աբիայի դասէն Զաքարիա անունով քահանայ մը կար, որուն կինը Ահարոնի աղջիկներէն էր, անունը՝ Եղիսաբէթ:
- 6 Երկուքն ալ Աստուծոյ առջեւ արդար էին, անմեղադրելի կերպով ընթանալով Տէրոջ բոլոր պատուիրաններուն եւ կանոններուն համաձայն:
- 7 Զաւակ չունէին, որովհետեւ Եղիսաբէթ ամուլ էր, ու երկուքն ալ յառաջացած տարիք ունէին:
- 8 Մինչ ան՝ իր դասին օրերը հասնելուն համար՝ քահանայութիւն կը կատարէր Աստուծոյ առջեւ,
- 9 քահանայութեան սովորութեան համաձայն՝ իրեն վիճակուեցաւ Տէրոջ տաճարը մտնել եւ խունկ ծխել:
- 10 Ժողովուրդին ամբողջ բազմութիւնը դուրսը աղօթքի կայնած էր՝ խունկի ժամուն:
- 11 Այդ ատեն Տէրոջ հրեշտակը երեւցաւ անոր, ու կայնեցաւ խունկի զոհասեղանին աջ կողմը:
- 12 Երբ Զաքարիա տեսաւ՝ վրդովեցաւ, եւ վախը համակեց զինք՝՝:
- 13 Հրեշտակը ըսաւ անոր. «Մի՛ վախնար, Զաքարիա՛, որովհետեւ քու աղերսանքդ ընդունուեցաւ: Կինդ՝ Եղիսաբէթ որդի մը պիտի ծնանի քեզի, եւ անոր անունը Յովհաննէս պիտի կոչես:
- 14 Քեզի ուրախութիւն ու ցնծութիւն պիտի ըլլայ, եւ շատեր պիտի ուրախանան անոր ծնունդին համար.
- 15 որովհետեւ Տէրոջ առջեւ մեծ պիտի ըլլայ: Ո՛չ գինի պիտի խմէ, ո՛չ ալ օղի, ու դեռ իր մօր որովայնէն Սուրբ Հոգիով պիտի լեցուի,
- 16 եւ Իսրայէլի որդիներէն շատերը պիտի դարձնէ Տէրոջ՝ իրենց Աստուծոյն:
- 17 Ինք պիտի գայ անոր առջեւէն՝ Եղիայի հոգիով ու զօրութեամբ, հայրերուն սիրտը վերադարձնելու դէպի զաւակները, եւ անհնազանդները՝ արդարներուն իմաստութեան, որպէսզի պատրաստէ Տէրոջ բարեյօժար ժողովուրդ մը»:
- 18 Զաքարիա ըսաւ հրեշտակին. «Ի՞նչպէս գիտնամ ատիկա, որովհետեւ ես ծեր եմ, ու կինս յառաջացած տարիք ունի»:
- 19 Հրեշտակը պատասխանեց անոր. «Ես Գաբրիէլն եմ՝ որ կը կայնիմ Աստուծոյ առջեւ, ու ղրկուեցայ քեզի՝ խօսելու եւ այս բաները քեզի աւետելու:
- 20 Ահա՛ դուն համր պիտի ըլլաս, ու պիտի չկարենաս խօսիլ մինչեւ այն օրը՝ երբ այս բաները ըլլան, քանի որ չհաւատացիր իմ խօսքերուս՝ որոնք պիտի իրագործուին իրենց ատենին»:
- 21 Ժողովուրդը կը սպասէր Զաքարիայի, եւ կը զարմանային որ ան կ՚ուշանար տաճարին մէջ:
- 22 Երբ դուրս ելաւ՝ չէր կրնար խօսիլ անոնց հետ. ուստի ըմբռնեցին թէ տեսիլք մը տեսած է տաճարին մէջ: Եւ ինք նշան կ՚ընէր անոնց, ու համր կը մնար:
- 23 Երբ իր պաշտօնին օրերը լրացան՝ իր տունը գնաց:
- 24 Այդ օրերէն ետք անոր կինը՝ Եղիսաբէթ յղացաւ, եւ հինգ ամիս կը պահուըտէր ու կ՚ըսէր.
- 25 «Ա՛յսպէս ըրաւ ինծի Տէրը՝ այս օրերուս, որ իմ վրաս նայեցաւ՝ նախատինքս մարդոց մէջէն վերցնելու համար»:
- 26 Վեցերորդ ամսուան մէջ՝ Գաբրիէլ հրեշտակը Աստուծմէ ղրկուեցաւ Գալիլեայի մէկ քաղաքը, որուն անունը Նազարէթ էր,
- 27 կոյսի մը՝ մարդու մը նշանուած, որուն անունը Յովսէփ էր, Դաւիթի տունէն. այդ կոյսին անունը Մարիամ էր:
- 28 Հրեշտակը անոր քով մտնելով՝ ըսաւ. «Ողջո՜յն, շնորհընկալ կոյս, Տէրը քեզի հետ է: Դուն կիներուն մէջ օրհնեա՜լ ես»:
- 29 Տեսնելով զայն՝ շփոթեցաւ անոր խօսքէն, եւ ինքնիրեն կը մտածէր թէ ի՛նչ տեսակ բարեւ էր ատիկա:
- 30 Հրեշտակը ըսաւ անոր. «Մի՛ վախնար, Մարիա՛մ, որովհետեւ շնորհք գտար Աստուծոյ քով:
- 31 Ահա՛ պիտի յղանաս որովայնիդ մէջ ու որդի մը պիտի ծնանիս, եւ անոր անունը Յիսուս պիտի կոչես:
- 32 Ան մեծ պիտի ըլլայ ու Ամենաբարձրին Որդին պիտի կոչուի: Տէր Աստուած անոր պիտի տայ իր հօր՝ Դաւիթի գահը, եւ Յակոբի տան վրայ յաւիտեան պիտի թագաւորէ:
- 33 Անոր թագաւորութիւնը վախճան պիտի չունենայ»:
- 34 Մարիամ ըսաւ հրեշտակին. «Ի՞նչպէս պիտի ըլլայ այդ բանը, քանի որ ես այր մարդ չեմ գիտեր»:
- 35 Հրեշտակը պատասխանեց անոր. «Սուրբ Հոգին պիտի գայ վրադ, ու Ամենաբարձրին զօրութիւնը հովանի պիտի ըլլայ քեզի. ուստի այն սուրբը որ քեզմէ պիտի ծնի՝ Աստուծոյ Որդի պիտի կոչուի:
- 36 Ահա՛ քու ազգականդ՝ Եղիսաբէթ, ի՛նք ալ՝ իր ծերութեան ատեն՝ որդիով մը յղի է. եւ ասիկա վեցերորդ ամիսն է անոր՝ որ ամուլ կոչուած էր.
- 37 որովհետեւ ոչինչ անկարելի է Աստուծոյ»:
- 38 Մարիամ ըսաւ. «Ահա՛ ես Տէրոջ աղախինն եմ, քու խօսքիդ համաձայն թող ըլլայ ինծի»: Ու հրեշտակը գնաց անոր քովէն:
- 39 Այդ օրերը Մարիամ կանգնեցաւ, փութալով գնաց լեռնակողմը՝ Յուդայի մէկ քաղաքը,
- 40 մտաւ Զաքարիայի տունը եւ բարեւեց Եղիսաբէթը:
- 41 Երբ Եղիսաբէթ լսեց Մարիամի բարեւը, երախան խայտաց անոր որովայնին մէջ. իսկ Եղիսաբէթ լեցուեցաւ Սուրբ Հոգիով,
- 42 ու բարձրաձայն գոչելով ըսաւ. «Դուն օրհնեա՜լ ես կիներուն մէջ, եւ օրհնեա՜լ է որովայնիդ պտուղը:
- 43 Այս ի՞նչպէս եղաւ, որ իմ Տէրոջս մայրը եկաւ ինծի.
- 44 որովհետեւ ահա՛ երբ քու բարեւիդ ձայնը հասաւ ականջիս, երախան ցնծութենէն խայտաց որովայնիս մէջ:
- 45 Երանի՜ անոր՝ որ հաւատացած է, որովհետեւ՝՝ պիտի կատարուին այն բաները՝ որոնք Տէրոջմէն ըսուեցան իրեն»:
- 46 Մարիամ ըսաւ. «Իմ անձս կը մեծարէ Տէրը,
- 47 եւ իմ հոգիս ցնծաց իմ Փրկիչ Աստուծմովս,
- 48 քանի որ նայեցաւ իր աղախինին նուաստութեան. արդարեւ ահա՛ ասկէ ետք՝ բոլոր սերունդները երանելի պիտի կոչեն զիս,
- 49 որովհետեւ Հզօրը մեծամեծ բաներ ըրաւ ինծի: Անոր անունը սուրբ է,
- 50 եւ անոր ողորմութիւնը իրմէ վախցողներուն վրայ է՝ սերունդէ սերունդ:
- 51 Իր բազուկով զօրութիւն ցոյց տուաւ, ցրուեց ամբարտաւանները իրենց սիրտին երեւակայութեամբ:
- 52 Զօրաւորները իջեցուց իրենց գահերէն, ու բարձրացուց նուաստները:
- 53 Անօթիները լիացուց բարիքներով, եւ պարապ ճամբեց հարուստները:
- 54 Օգնութեան հասաւ իր Իսրայէլ ծառային, յիշելով իր ողորմութիւնը
- 55 ինչպէս ինք խոստացած էր մեր հայրերուն - Աբրահամի եւ անոր զարմին հանդէպ՝ յաւիտեան»:
- 56 Մարիամ անոր քով մնաց՝ գրեթէ երեք ամիս, ապա վերադարձաւ իր տունը:
- 57 Եղիսաբէթի ծնանելու ժամանակը լրացաւ, ու որդի մը ծնաւ:
- 58 Երբ լսեցին անոնք՝ որ կը բնակէին անոր շուրջը, նաեւ անոր ազգականները, թէ Տէրը մեծարած էր զայն իր ողորմութեամբ, անոր հետ ուրախացան:
- 59 Ութերորդ օրը եկան մանուկը թլփատելու, եւ Զաքարիա կը կոչէին զայն՝ իր հօր անունով:
- 60 Իսկ անոր մայրը ըսաւ. «Ո՛չ, այլ՝ Յովհաննէս պիտի կոչուի»:
- 61 Իրեն ըսին. «Քու ազգականներուդ մէջ չկայ մէկը, որ այս անունով կոչուի»:
- 62 Նշան ըրին անոր հօր թէ ի՛նչ անունով կ՚ուզէ որ ան կոչուի:
- 63 Ինք ալ տախտակ մը ուզեց ու գրեց. «Յովհաննէս է անոր անունը»: Բոլորն ալ զարմացան:
- 64 Անմի՛ջապէս բացուեցաւ իր բերանը, նաեւ՝ լեզուն, ու խօսեցաւ եւ օրհնեց Աստուած:
- 65 Վախը համակեց բոլոր անոնց շուրջը բնակողները, եւ այս բոլոր բաները կը պատմուէին Հրէաստանի ամբողջ լեռնակողմը:
- 66 Բոլոր լսողները անոնց մասին կը մտածէին՝՝ ու կ՚ըսէին. «Արդեօք ի՞նչ պիտի ըլլայ այս մանուկը»: Եւ Տէրոջ ձեռքը անոր հետ էր:
- 67 Անոր հայրը՝ Զաքարիա, Սուրբ Հոգիով լեցուած՝ մարգարէացաւ ու ըսաւ.
- 68 «Օրհնեա՜լ ըլլայ Տէրը, Իսրայէլի Աստուածը, որ այցելեց իր ժողովուրդին եւ ազատագրեց զայն:
- 69 Մեզի փրկութեան եղջիւր մը հանեց իր Դաւիթ ծառային տունէն,
- 70 (ինչպէս խօսեցաւ սուրբերուն բերանով, որոնք դարերու սկիզբէն ի վեր անոր մարգարէներն էին,)
- 71 փրկութիւն տալու մեր թշնամիներէն ու բոլոր մեզ ատողներուն ձեռքէն,
- 72 իրագործելու մեր հայրերուն խոստացած ողորմութիւնը եւ յիշելու իր սուրբ ուխտը,
- 73 (այն երդումը որ մեր հօր՝ Աբրահամի ըրաւ,) որպէսզի մեզի շնորհէ՝
- 74 մեր թշնամիներուն ձեռքէն ազատելով՝ առանց վախի պաշտել զինք,
- 75 սրբութեամբ եւ արդարութեամբ ընթանալով իր առջեւ՝ մեր կեանքին բոլոր օրերուն մէջ:
- 76 Իսկ դո՛ւն, մանո՛ւկ, Ամենաբարձրին մարգարէն պիտի կոչուիս, որովհետեւ “պիտի երթաս Տէրոջ առջեւէն՝ անոր ճամբաները պատրաստելու,
- 77 անոր ժողովուրդին գիտցնելու իրենց փրկութիւնը՝ իրենց մեղքերուն ներումով”,
- 78 մեր Աստուծոյն գթառատ ողորմութեամբ, որով Ծագող արեւը բարձրէն այցելեց մեզի՝
- 79 “փայլելու խաւարի եւ մահուան շուքի մէջ բնակողներուն վրայ”, ու մեր ոտքերը ուղղելու դէպի խաղաղութեան ճամբան»:
- 80 Մանուկը կը մեծնար ու կը զօրանար հոգիով, եւ անապատներուն մէջ էր՝ մինչեւ այն օրը, երբ դարձեալ ցոյց տուաւ ինքզինք Իսրայէլի:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.