-
WORD Research this...Luke 18
- 1 Առակ մըն ալ ըսաւ անոնց, որ գիտնան թէ պէտք է ամէ՛ն ատեն աղօթել՝ առանց ձանձրանալու:
- 2 Ըսաւ. «Քաղաքի մը մէջ դատաւոր մը կար, որ Աստուծմէ չէր վախնար ու մարդ չէր յարգեր:
- 3 Նոյն քաղաքին մէջ այրի մըն ալ կար, որ կու գար անոր եւ կ՚ըսէր. “Պաշտպանէ՛ իմ իրաւունքս՝ ոսոխիս դէմ”:
- 4 Ան ժամանակ մը չէր ուզեր անոր մտիկ ընել. բայց յետոյ ըսաւ ինքնիրեն. “Թէպէտ Աստուծմէ չեմ վախնար ու մարդ չեմ յարգեր,
- 5 գո՛նէ պաշտպանեմ այս այրիին իրաւունքը՝ զիս անհանգստացնելուն համար, որպէսզի չգայ ամէն ատեն թախանձէ ինծի”»:
- 6 Եւ Տէրը ըսաւ. «Լսեցէ՛ք ի՛նչ կ՚ըսէ անիրաւ դատաւորը:
- 7 Հապա Աստուած պիտի չպաշտպանէ՞ իր ընտրեալներուն իրաւունքը, որոնք կը գոչեն իրեն ցերեկ ու գիշեր, թէեւ համբերատար ըլլայ անոնց հանդէպ:
- 8 Կը յայտարարեմ ձեզի թէ շուտո՛վ պիտի պաշտպանէ անոնց իրաւունքը. բայց երբ մարդու Որդին գայ, արդեօք հաւատք պիտի գտնէ՞ երկրի վրայ»:
- 9 Սա՛ առակն ալ ըսաւ ոմանց, որոնք իրենք իրենց վրայ կը վստահէին թէ արդար են, եւ կ՚անարգէին ուրիշները.
- 10 «Երկու մարդ տաճարը բարձրացաւ աղօթելու, մէկը՝ Փարիսեցի, ու միւսը՝ մաքսաւոր:
- 11 Փարիսեցին կայնած էր եւ սա՛պէս կ՚աղօթէր ինքնիրեն. “Ո՛վ Աստուած, շնորհակալ եմ քեզմէ՝ որ ուրիշ մարդոց պէս չեմ, յափշտակող, անիրաւ, շնացող, կամ ալ այս մաքսաւորին պէս.
- 12 հապա շաբաթը երկու անգամ ծոմ կը պահեմ, եւ ամբողջ եկամուտիս տասանորդը կու տամ”:
- 13 Իսկ մաքսաւորը հեռուն կայնած էր, ու չէր ուզեր աչքն ալ բարձրացնել երկինք, հապա՝ ծեծելով իր կուրծքը՝ կ՚ըսէր. “Աստուա՛ծ, ներէ՛ ինծի՝ մեղաւորիս”:
- 14 Կը յայտարարեմ ձեզի թէ ասիկա այն միւսէն աւելի արդարացած իջաւ իր տունը. որովհետեւ ո՛վ որ կը բարձրացնէ ինքզինք՝ պիտի խոնարհի, իսկ ո՛վ որ կը խոնարհեցնէ ինքզինք՝ պիտի բարձրանայ»:
- 15 Երախաներ ալ բերին իրեն՝ որպէսզի դպչի անոնց: Աշակերտները տեսնելով՝ կը յանդիմանէին զանոնք:
- 16 Բայց Յիսուս իրեն կանչելով զանոնք՝ ըսաւ. «Թո՛յլ տուէք այդ մանուկներուն՝ որ ինծի՛ գան, եւ մի՛ արգիլէք զանոնք, որովհետեւ Աստուծոյ թագաւորութիւնը այդպիսիներո՛ւնն է:
- 17 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ Աստուծոյ թագաւորութիւնը չընդունի մանուկի մը պէս, բնա՛ւ պիտի չմտնէ անոր մէջ”»:
- 18 Պետ մը հարցուց անոր. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ ընեմ՝ որ ժառանգեմ յաւիտենական կեանքը»:
- 19 Յիսուս ըսաւ անոր. «Ինչո՞ւ բարի կը կոչես զիս. Աստուծմէ զատ բարի չկայ:
- 20 Պատուիրանները գիտես. շնութիւն մի՛ ըներ, սպանութիւն մի՛ ըներ, գողութիւն մի՛ ըներ, սուտ վկայութիւն մի՛ տար, պատուէ՛ հայրդ ու մայրդ»:
- 21 Ան ալ ըսաւ. «Պահած եմ այդ բոլորը՝ պատանութենէս ի վեր»:
- 22 Լսելով ասիկա՝ Յիսուս ըսաւ անոր. «Տակաւին մէ՛կ բան կը պակսի քեզի. ծախէ՛ ամբողջ ունեցածդ եւ բաշխէ՛ աղքատներուն, ու գանձ պիտի ունենաս երկինքը. ապա հետեւէ՛ ինծի»:
- 23 Ան ալ՝ երբ լսեց այս խօսքը՝ շատ տրտմեցաւ, որովհետեւ շատ հարուստ էր:
- 24 Երբ Յիսուս տեսաւ զայն՝ շատ տրտմած, ըսաւ. «Ո՜րչափ դժուար է մտնել Աստուծոյ թագաւորութիւնը անոնց՝ որ դրամ ունին:
- 25 Որովհետեւ աւելի դիւրին է՝ որ ուղտը անցնի ասեղին ծակէն, քան թէ հարուստը մտնէ Աստուծոյ թագաւորութիւնը»:
- 26 Անոնք որ լսեցին՝ ըսին. «Ա՛լ ո՞վ կրնայ փրկուիլ»:
- 27 Ինք ըսաւ. «Մարդոց քով անկարելի եղած բաները՝ Աստուծոյ քով կարելի են»:
- 28 Պետրոս ըսաւ. «Ահա՛ մենք թողուցինք ամէն ինչ ու հետեւեցանք քեզի»:
- 29 Ան ալ ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Չկայ մէկը՝ որ թողուցած ըլլայ տուն, ծնողներ, եղբայրներ, կին, կամ զաւակներ՝ Աստուծոյ թագաւորութեան համար,
- 30 եւ չստանայ բազմապատի՛կը ա՛յս ատեն, ու յաւիտենական կեանքը՝ գալիք աշխարհին մէջ”»:
- 31 Տասներկուքը իր քով առնելով՝ ըսաւ անոնց. «Ահա՛ մենք Երուսաղէմ կը բարձրանանք, ու մարգարէներուն միջոցով մարդու Որդիին մասին բոլոր գրուածները պիտի կատարուին:
- 32 Որովհետեւ հեթանոսներուն պիտի մատնուի եւ պիտի ծաղրուի, պիտի նախատուի ու պիտի թքնեն անոր վրայ,
- 33 պիտի խարազանեն եւ սպաննեն զայն. ու յարութիւն պիտի առնէ երրորդ օրը»:
- 34 Բայց անոնք այս բաներէն ո՛չ մէկը հասկցան. այս խօսքը ծածկուած էր անոնցմէ, եւ չէին հասկնար ըսած բաները:
- 35 Երբ ինք Երիքովի կը մօտենար, կոյր մը նստած էր ճամբային եզերքը՝ մուրալու:
- 36 Երբ լսեց բազմութեան անցնիլը, հարցափորձեց թէ ի՛նչ էր այդ:
- 37 Լուր տուին իրեն թէ Յիսուս Նազովրեցին կ՚անցնի:
- 38 Ան ալ գոչեց. «Յիսո՛ւս, Դաւիթի՛ Որդի, ողորմէ՜ ինծի»:
- 39 Անոնք որ առջեւէն կ՚երթային՝ կը յանդիմանէին զայն, որպէսզի լռէ: Բայց ան ա՛լ աւելի կ՚աղաղակէր. «Դաւիթի՛ Որդի, ողորմէ՜ ինծի»:
- 40 Յիսուս կանգ առնելով՝ հրամայեց որ իրեն բերեն զայն: Երբ ան մօտեցաւ, հարցուց անոր.
- 41 «Ի՞նչ կ՚ուզես՝ որ ընեմ քեզի»: Ան ալ ըսաւ. «Տէ՛ր, թող աչքերս բացուին՝՝»:
- 42 Յիսուս ըսաւ անոր. «Թող բացուին. հաւատքդ բուժեց քեզ»:
- 43 Անմի՛ջապէս իր աչքերը բացուեցան, եւ կը հետեւէր անոր՝ փառաբանելով Աստուած: Ամբողջ ժողովուրդն ալ՝ երբ տեսաւ՝ գովաբանեց Աստուած:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.