-
WORD Research this...Luke 2
- 1 Այդ օրերը Օգոստոս կայսրէն հրամանագիր ելաւ, որ ամբողջ երկրագունդը արձանագրուի:
- 2 (Այս առաջին աշխարհագիրը եղաւ՝ երբ Կիւրենոս Սուրիայի վրայ կառավարիչ էր:)
- 3 Բոլորը կ՚երթային արձանագրուելու, իւրաքանչիւրը՝ իր քաղաքին մէջ:
- 4 Յովսէփ ալ՝ Գալիլեայէն, Նազարէթ քաղաքէն, բարձրացաւ դէպի Հրէաստան՝ Դաւիթի քաղաքը, որ Բեթլեհէմ կը կոչուի, (քանի ինք Դաւիթի տունէն եւ գերդաստանէն էր,)
- 5 արձանագրուելու Մարիամի հետ, որ իր նշանածն էր ու յղի էր:
- 6 Երբ անոնք հոն էին՝ անոր ծնանելու օրերը լրացան.
- 7 եւ իր անդրանիկ որդին ծնաւ, խանձարուրով փաթթեց զայն ու մսուրին մէջ պառկեցուց, որովհետեւ իջեւանին մէջ տեղ չկար իրենց:
- 8 Այդ երկրամասը դաշտաբնակ հովիւներ կային, որոնք իրենց հօտերը կը պահպանէին գիշերուան մէջ:
- 9 Եւ ահա՛ Տէրոջ հրեշտակը անոնց վրայ հասաւ, Տէրոջ փառքը անոնց շուրջը փայլեցաւ, ու սաստիկ վախցան:
- 10 Բայց հրեշտակը ըսաւ անոնց. «Մի՛ վախնաք, որովհետեւ ահա՛ ես մեծ ուրախութեան աւետիս մը կու տամ ձեզի, որ ամբողջ ժողովուրդին պիտի ըլլայ.
- 11 որովհետեւ այսօր՝ Դաւիթի քաղաքին մէջ՝ Փրկիչ մը ծնաւ ձեզի, որ Օծեալ Տէրն է:
- 12 Եւ սա՛ ձեզի նշան մը պիտի ըլլայ. երախայ մը պիտի գտնէք՝ խանձարուրով փաթթուած ու մսուրի մէջ պառկած»:
- 13 Յանկարծ այդ հրեշտակին հետ երկնային զօրքերու բազմութիւն մը եղաւ, որոնք Աստուած կը գովաբանէին եւ կ՚ըսէին.
- 14 «Ամենաբարձր վայրերուն մէջ՝ Աստուծոյ փա՜ռք, երկրի վրայ՝ խաղաղութի՜ւն, մարդոց մէջ՝ բարեացակամութի՜ւն»:
- 15 Երբ հրեշտակները երկինք վերցուեցան անոնցմէ, հովիւները ըսին իրարու. «Եկէ՛ք, երթա՛նք մինչեւ Բեթլեհէմ, ու տեսնե՛նք թէ ի՛նչ է այս եղած բանը՝ որ Տէրը գիտցուց մեզի»:
- 16 Ուստի գացին աճապարելով, եւ գտան Մարիամն ու Յովսէփը, եւ մսուրին մէջ պառկած երախան:
- 17 Երբ տեսան, գիտցուցին այն խօսքը՝ որ այս մանուկին մասին ըսուեցաւ իրենց:
- 18 Բոլոր լսողները կը զարմանային այն բաներուն վրայ, որ հովիւները կը պատմէին իրենց:
- 19 Իսկ Մարիամ կը պահէր այս բոլոր բաները իր սիրտին մէջ, եւ կը խորհրդածէր:
- 20 Յետոյ հովիւները վերադարձան, փառաբանելով ու գովաբանելով Աստուած այն բոլոր բաներուն համար՝ որ լսեցին եւ տեսան, ինչպէս իրենց ըսուած էր:
- 21 Երբ ութ օրերը լրացան՝ մանուկը տարին թլփատելու: Անոր անունը դրուեցաւ Յիսուս, որ հրեշտակին կոչած անունն էր՝ դեռ ինք մօրը որովայնին մէջ չյղացուած:
- 22 Երբ անոնց մաքրութեան օրերը լրացան՝ Մովսէսի Օրէնքին համաձայն, Երուսաղէմ տարին զայն՝ Տէրոջ ներկայացնելու,
- 23 (ինչպէս գրուած է Տէրոջ Օրէնքին մէջ. «Ամէն արու որ արգանդ կը բանայ՝ պիտի կոչուի “Տէրոջ սրբացած”»,)
- 24 ու Տէրոջ Օրէնքին մէջ ըսուածին համաձայն զոհ մը ընծայելու՝ զոյգ մը տատրակ, կամ աղաւնիի երկու ձագ:
- 25 Այդ ատեն՝՝ Երուսաղէմի մէջ մարդ մը կար, որուն անունը Սիմէոն էր: Ան արդար եւ բարեպաշտ էր, Իսրայէլի մխիթարութեան կը սպասէր, ու Սուրբ Հոգին անոր վրայ էր:
- 26 Ան պատգամ ստացած էր Սուրբ Հոգիէն թէ մահ պիտի չտեսնէր՝ մինչեւ որ տեսնէր Տէրոջ Օծեալը:
- 27 Ան ալ՝ առաջնորդուելով Հոգիէն՝ եկաւ տաճարը. ու երբ ծնողները բերին Յիսուս մանուկը՝ որպէսզի Օրէնքին սովորութեան համաձայն կատարեն անոր համար,
- 28 ինք ալ առաւ զայն իր գիրկը, օրհնեց Աստուած եւ ըսաւ.
- 29 «Հիմա, Տէ՛ր, արձակէ՛ ծառադ խաղաղութեամբ՝ քու խօսքիդ համաձայն.
- 30 որովհետեւ աչքերս տեսան քու փրկութիւնդ՝
- 31 որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդներուն առջեւ,
- 32 լոյս մը՝ հեթանոսները լուսաւորելու, ու փառք՝ Իսրայէլի, քու ժողովուրդիդ»:
- 33 Յովսէփ եւ անոր մայրը զարմացած էին այն բաներուն վրայ՝ որ կը խօսուէին անոր մասին:
- 34 Սիմէոն օրհնեց զանոնք, եւ ըսաւ անոր մօր՝ Մարիամի. «Ահա՛ այս մանուկը սահմանուած է շատ մարդոց իյնալուն ու ելլելուն համար՝ Իսրայէլի մէջ, եւ հակաճառութեան նշան մը ըլլալու համար.
- 35 (եւ քու սիրտիդ մէջէն ալ թուր մը պիտի անցնի՝՝.) որպէսզի շատ սիրտերու մտածումները յայտնուին»:
- 36 Նաեւ հոն էր Աննա մարգարէուհին, Փանուէլի աղջիկը, Ասերի տոհմէն: Ան յառաջացած տարիք ունէր. ամուսինին հետ եօթը տարի ապրած էր իր կուսութենէն ետք,
- 37 ու այրի էր՝ գրեթէ ութսունչորս տարեկան: Ան չէր հեռանար տաճարէն, հապա ծոմով եւ աղերսանքով կը պաշտէր Աստուած՝ գիշեր ու ցերեկ:
- 38 Այդ նոյն պահուն ան եկաւ, ներբողեց Տէրը, եւ խօսեցաւ անոր մասին բոլոր անոնց՝ որ Երուսաղէմի մէջ կը սպասէին ազատագրութեան:
- 39 Երբ գործադրեցին ամէն բան՝ Տէրոջ Օրէնքին համաձայն, վերադարձան Գալիլեա, իրենց Նազարէթ քաղաքը:
- 40 Եւ մանուկը կը մեծնար ու հոգիով կը զօրանար՝ իմաստութեամբ լեցուած, եւ Աստուծոյ շնորհքը անոր վրայ էր:
- 41 Անոր ծնողները ամէն տարի՝ Զատիկի տօնին՝ կ՚երթային Երուսաղէմ:
- 42 Ու երբ ան եղաւ տասներկու տարեկան, բարձրացան Երուսաղէմ՝ տօնին սովորութեան համաձայն:
- 43 Երբ օրերը աւարտեցին ու վերադարձան, Յիսուս պատանին մնաց Երուսաղէմ: Բայց Յովսէփ եւ անոր մայրը չէին գիտեր.
- 44 հապա կարծելով թէ ան ուղեկիցներուն հետ է՝ մէկ օրուան ճամբայ գացին, ու կը փնտռէին զայն իրենց ազգականներուն եւ ծանօթներուն մէջ:
- 45 Երբ չգտան՝ Երուսաղէմ վերադարձան զայն փնտռելու:
- 46 Երեք օր ետք գտան զայն տաճարին մէջ. նստած էր վարդապետներուն հետ, մտիկ կ՚ընէր անոնց եւ բան կը հարցնէր:
- 47 Բոլոր զայն լսողները կը զմայլէին անոր խելքէն ու պատասխաններէն:
- 48 Երբ տեսան զայն՝ ապշած մնացին, եւ մայրը ըսաւ անոր. «Որդեա՛կ, ինչո՞ւ ա՛յդպէս ըրիր մեզի. ահա՛ հայրդ ու ես կը փնտռէինք քեզ՝ չափազանց մորմոքած»:
- 49 Ըսաւ անոնց. «Ինչո՞ւ կը փնտռէիք զիս. չէի՞ք գիտեր թէ ես պէտք է ըլլամ իմ Հօրս տունը»:
- 50 Սակայն անոնք չհասկցան այս խօսքը՝ որ ըսաւ իրենց:
- 51 Յետոյ իջաւ անոնց հետ ու գնաց Նազարէթ, եւ կը հպատակէր անոնց. բայց անոր մայրը այս բոլոր խօսքերը կը պահէր իր սիրտին մէջ:
- 52 Յիսուս կը զարգանար իմաստութեամբ ու հասակով, եւ շնորհք գտնելով Աստուծոյ ու մարդոց քով:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.