-
WORD Research this...Luke 7
- 1 Երբ լմնցուց իր բոլոր խօսքերը ժողովուրդին ականջներուն ըսելը՝ մտաւ Կափառնայում:
- 2 Հարիւրապետի մը ծառան, որ սիրելի էր իրեն, ծանրօրէն հիւանդացած ըլլալով՝ վախճանելու մօտ էր:
- 3 Երբ լսեց Յիսուսի մասին, Հրեաներէն քանի մը երէցներ ղրկելով՝ թախանձեց անոր, որ գայ եւ ապրեցնէ իր ստրուկը:
- 4 Անոնք ալ եկան Յիսուսի, փութաջանութեամբ կ՚աղաչէին անոր ու կ՚ըսէին. «Ան՝ որուն պիտի ընես այս շնորհքը՝ արժանի է,
- 5 որովհետեւ կը սիրէ մեր ազգը, եւ ի՛նք կառուցանեց ժողովարանը մեզի համար»:
- 6 Յիսուս գնաց անոնց հետ, ու երբ տունէն շատ հեռու չէր, հարիւրապետը քանի մը բարեկամներ ղրկեց եւ ըսաւ անոր. «Տէ՛ր, մի՛ անհանգստանար, որովհետեւ ես արժանի չեմ որ դուն մտնես իմ յարկիս տակ.
- 7 ուստի ես ալ արժանի չնկատեցի զիս՝ գալու քեզի. հապա ըսէ՛ խօսք մը՝՝, ու ծառաս պիտի բժշկուի:
- 8 Որովհետեւ ես ալ իշխանութեան տակ դրուած մարդ մըն եմ, եւ զինուորներ ունիմ իմ հրամանիս տակ: Ասոր կ՚ըսեմ. “Գնա՛ ”, ու կ՚երթայ. եւ միւսին. “Եկո՛ւր”, ու կու գայ. եւ ստրուկիս. “Ըրէ՛ այս բանը ”, ու կ՚ընէ»:
- 9 Յիսուս լսելով ասիկա՝ զարմացաւ անոր վրայ, եւ դառնալով իրեն հետեւող բազմութեան՝ ըսաւ. «Ձեզի կը յայտարարեմ թէ Իսրայէլի մէջ անգամ ես չգտայ ա՛յսչափ մեծ հաւատք»:
- 10 Պատգամաւորները տուն վերադարձան, եւ առողջացած գտան հիւանդ ծառան:
- 11 Հետեւեալ օրը կ՚երթար քաղաք մը՝ որուն անունը Նային էր: Անոր հետ կ՚երթային իր աշակերտներէն շատերը, նաեւ մեծ բազմութիւն մը:
- 12 Երբ մօտեցաւ քաղաքին դրան, ահա՛ մեռել մը դուրս կը հանէին, իր մօր մէկ հատիկ որդին: Ան այրի էր, ու քաղաքէն մեծ բազմութիւն մը անոր հետ էր:
- 13 Տէրը տեսնելով զայն՝ գթաց անոր վրայ եւ ըսաւ անոր. «Մի՛ լար»:
- 14 Ու մօտենալով՝ դպաւ դագաղին. կրողները կանգ առին, եւ ըսաւ. «Երիտասա՛րդ, քեզի՛ կ՚ըսեմ. “Ոտքի՛ ելիր”»:
- 15 Մեռելն ալ ելաւ, նստաւ, եւ սկսաւ խօսիլ. Յիսուս տուաւ զայն իր մօր:
- 16 Վախը համակեց բոլորը, ու Աստուած կը փառաբանէին՝ ըսելով. «Մեծ մարգարէ մը ելած է մեր մէջ, եւ Աստուած այցելած է իր ժողովուրդին»:
- 17 Անոր մասին այս տարաձայնութիւնը տարածուեցաւ ամբողջ Հրէաստանի մէջ, ու ամբողջ շրջակայքը:
- 18 Յովհաննէսի աշակերտները պատմեցին իրեն այս բոլոր բաներուն մասին:
- 19 Յովհաննէս ալ իր աշակերտներէն երկուքը կանչեց իրեն ու ղրկեց Յիսուսի՝ ըսելով. «Դո՞ւն ես ան՝ որ պիտի գար, թէ ուրիշի՛ մը սպասենք»:
- 20 Երբ այդ մարդիկը եկան անոր քով՝ ըսին. «Յովհաննէս Մկրտիչը մեզ ղրկեց քեզի՝ ըսելով. “Դո՞ւն ես ան՝ որ պիտի գար, թէ ուրիշի՛ մը սպասենք”»:
- 21 Նոյն ժամուն շատեր բժշկեց իրենց ախտերէն, տանջանքներէն եւ չար ոգիներէն, ու շատ կոյրերու տեսութիւն շնորհեց:
- 22 Ապա Յիսուս պատասխանեց անոնց. «Գացէ՛ք, պատմեցէ՛ք Յովհաննէսի ինչ որ տեսաք եւ լսեցիք, թէ կոյրերը կը տեսնեն, կաղերը կը քալեն, բորոտները կը մաքրուին, խուլերը կը լսեն, մեռելները յարութիւն կ՚առնեն, աղքատներուն կ՚աւետարանուի:
- 23 Երանի՜ անոր՝ որ չի գայթակղիր իմ պատճառովս»:
- 24 Երբ Յովհաննէսի պատգամաւորները գացին, Յիսուս սկսաւ բազմութիւններուն խօսիլ Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու գացիք անապատը. հովէն տատանող եղէ՞գ մը:
- 25 Հապա ի՞նչ տեսնելու գացիք. փափուկ հանդերձներ հագած մա՞րդ մը: Ահա՛ անոնք՝ որ փառաւոր պատմուճաններով ու փափկութեան մէջ են, թագաւորական պալատնե՛րն են:
- 26 Հապա ի՞նչ տեսնելու գացիք. մարգարէ՞ մը: Այո՛, կը յայտարարեմ ձեզի, աւելի՛ քան մարգարէ մը:
- 27 Որովհետեւ ասիկա՛ է ան՝ որուն մասին գրուած է. “Ահա՛ ես կը ղրկեմ իմ պատգամաւորս քու առջեւէդ. ան պիտի պատրաստէ ճամբադ՝ քու առջեւդ”:
- 28 Արդարեւ կը յայտարարեմ ձեզի. “Կիներէ ծնածներուն մէջ՝ Յովհաննէս Մկրտիչէն աւելի մեծ մարգարէ չկայ”. սակայն Աստուծոյ թագաւորութեան մէջ՝ ամենէն պզտիկը անկէ աւելի մեծ է»:
- 29 Երբ ամբողջ ժողովուրդն ու մաքսաւորները լսեցին, արդարացուցին Աստուած՝ որ Յովհաննէսի մկրտութեամբ մկրտուեցան:
- 30 Բայց Փարիսեցիներն ու օրինականները անարգեցին Աստուծոյ ծրագիրը իրենց հանդէպ՝ անկէ չմկրտուելով:
- 31 «Ուրեմն որո՞ւ նմանցնեմ այս սերունդին մարդիկը, եւ որո՞ւ կը նմանին:
- 32 Կը նմանին մանուկներու, որոնք հրապարակները նստելով՝ կը գոչեն իրարու եւ կ՚ըսեն. “Սրինգ նուագեցինք ձեզի՝ ու չպարեցիք, ողբացինք ձեզի՝ ու չլացիք”:
- 33 Որովհետեւ Յովհաննէս Մկրտիչը եկաւ, ո՛չ հաց կ՚ուտէր եւ ո՛չ գինի կը խմէր, ու կ՚ըսէիք. “Դեւ կայ անոր մէջ”:
- 34 Մարդու Որդին եկաւ, կ՚ուտէ եւ կը խմէ, ու կ՚ըսէք. “Ահա՛ շատակեր ու գինեսէր մարդ մը, մաքսաւորներու եւ մեղաւորներու բարեկամ”:
- 35 Եւ իմաստութիւնը արդարացաւ իր բոլոր զաւակներով»:
- 36 Փարիսեցիներէն մէկը կը թախանձէր՝ որ ան իրեն հետ հաց ուտէ: Ան ալ մտաւ Փարիսեցիին տունը ու սեղան նստաւ:
- 37 Քաղաքին մէջ մեղաւոր կին մը կար. երբ գիտցաւ թէ ան սեղան նստած է Փարիսեցիին տունը, անուշահոտ օծանելիքի ալապաստրէ շիշ մը բերաւ,
- 38 լալով կեցաւ անոր ոտքերուն քով՝ ետեւի կողմը, եւ սկսաւ արցունքով թրջել անոր ոտքերը: Իր գլուխին մազերով կը սրբէր ու կը համբուրէր անոր ոտքերը, եւ օծանելիքով կ՚օծէր:
- 39 Երբ զինք հրաւիրող Փարիսեցին տեսաւ, ըսաւ ինքնիրեն. «Եթէ ասիկա մարգարէ ըլլար, պիտի գիտնար թէ ո՛վ եւ ինչպիսի՛ կին է իրեն դպչողը, որովհետեւ մեղաւոր է»:
- 40 Յիսուս պատասխանեց անոր. «Սիմո՛ն, բա՛ն մը ունիմ քեզի ըսելու»: Ան ալ ըսաւ. «Ըսէ՛, վարդապե՛տ»:
- 41 Յիսուս ըսաւ. «Փոխատու մը ունէր երկու պարտապան. մէկը հինգ հարիւր դահեկան կը պարտէր, ու միւսը՝ յիսուն:
- 42 Երկուքի՛ն ալ շնորհեց պարտքը, քանի կարողութիւն չունէին վճարելու: Հիմա ըսէ՛, անոնցմէ ո՞վ աւելի պիտի սիրէ զայն»:
- 43 Սիմոն պատասխանեց. «Կ՚ենթադրեմ թէ ա՛ն՝ որուն շատ շնորհեց»: Ան ալ ըսաւ անոր. «Շիտա՛կ դատեցիր»:
- 44 Ու դառնալով դէպի այդ կինը՝ ըսաւ Սիմոնի. «Կը տեսնե՞ս այս կինը: Ես տունդ մտայ, եւ դուն ջուր չտուիր ոտքերուս. բայց ասիկա իր արցունքով թրջեց ոտքերս, եւ իր մազերով սրբեց:
- 45 Դուն ինծի համբո՛յր մը չտուիր, բայց ասիկա հոս մտնելէս ի վեր՝ չդադրեցաւ ոտքերս համբուրելէ:
- 46 Դուն գլուխս չօծեցիր անուշահոտ իւղով, բայց ասիկա ոտքե՛րս օծեց անուշահոտ օծանելիքով:
- 47 Ուստի կը յայտարարեմ քեզի. “Ասոր բազմաթիւ մեղքերը ներուած են, որովհետեւ շատ սիրեց. բայց ա՛ն՝ որուն քիչ կը ներուի, անիկա քիչ կը սիրէ”.
- 48 Եւ ըսաւ անոր. «Քու մեղքերդ ներուած են»:
- 49 Իրեն հետ սեղան նստողները սկսան ըսել իրենց մէջ. «Ո՞վ է ասիկա՝ որ մեղքերն ալ կը ներէ»:
- 50 Իսկ ինք ըսաւ կնոջ. «Հաւատքդ փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.