-
WORD Research this...Matthew 24
- 1 Երբ Յիսուս՝ տաճարէն դուրս ելլելով՝ կը մեկնէր, աշակերտները գացին անոր քով՝ ցուցնելու անոր տաճարին շէնքերը:
- 2 Յիսուս ըսաւ անոնց. «Չէ՞ք տեսներ այդ բոլորը. ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Քար քարի վրայ պիտի չմնայ, ամէնը պիտի քակուի”»:
- 3 Ու երբ ան նստած էր Ձիթենիներու լեռը, աշակերտները գացին իրեն՝ առանձին, եւ ըսին. «Ըսէ՛ մեզի, ե՞րբ պիտի ըլլայ ատիկա, ու ի՞նչ պիտի ըլլայ նշանը քու գալուստիդ եւ աշխարհի վախճանին»:
- 4 Յիսուս պատասխանեց անոնց. «Զգուշացէ՛ք որ ո՛չ մէկը մոլորեցնէ ձեզ:
- 5 Որովհետեւ շատե՜ր պիտի գան իմ անունովս եւ ըսեն. “Ե՛ս եմ Քրիստոսը”, ու պիտի մոլորեցնեն շատերը:
- 6 Պիտի լսէք պատերազմներու մասին, եւ պատերազմներու տարաձայնութիւններ. զգուշացէ՛ք՝ որ չվրդովիք, որովհետեւ պէ՛տք է որ այս ամէնը ըլլայ, բայց դեռ վախճանը չէ:
- 7 Որովհետեւ ազգ ազգի դէմ պիտի ելլէ, ու թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ. եւ տեղ-տեղ սովեր, ժանտախտներ ու երկրաշարժներ պիտի ըլլան:
- 8 Սակայն ասոնք բոլորը ցաւերուն սկիզբն են:
- 9 Այն ատեն պիտի մատնեն ձեզ տառապանքներու, պիտի սպաննեն ձեզ, ու բոլոր ազգերուն ատելի պիտի ըլլաք իմ անունիս համար:
- 10 Եւ այն ատեն շատե՜ր պիտի գայթակղին, պիտի մատնեն զիրար ու պիտի ատեն զիրար:
- 11 Շա՛տ սուտ մարգարէներ պիտի ելլեն, եւ պիտի մոլորեցնեն շատերը:
- 12 Անօրէնութեան բազմանալուն համար՝ շատերո՜ւն սէրը պիտի պաղի:
- 13 Բայց ո՛վ որ տոկայ մինչեւ վախճանը՝ անիկա՛ պիտի փրկուի:
- 14 Այս արքայութեան աւետարանը պիտի քարոզուի ամբողջ երկրագունդին մէջ՝ իբր վկայութիւն բոլոր ազգերուն, եւ ա՛յն ատեն վախճանը պիտի գայ»:
- 15 «Ուրեմն երբ սուրբ տեղը հաստատուած տեսնէք աւերողին պղծութիւնը՝՝,- որու մասին Դանիէլ մարգարէին միջոցով խօսուած է,- (ո՛վ որ կարդայ՝ թող հասկնայ,)
- 16 այն ատեն Հրէաստանի մէջ եղողները լեռնե՛րը թող փախչին:
- 17 Ա՛ն որ տանիքին վրայ է՝ թող չիջնէ իր տունէն որեւէ բան առնելու,
- 18 եւ ա՛ն որ արտին մէջ է՝ թող չվերադառնայ իր հանդերձները առնելու:
- 19 Բայց վա՜յ այդ օրերը յղի եղողներուն ու ծիծ տուողներուն:
- 20 Աղօթեցէ՛ք՝ որ ձեր փախուստը ձմեռը չըլլայ, ո՛չ ալ Շաբաթ օրը.
- 21 քանի որ այն ատեն այնպիսի՛ մեծ տառապանք պիտի ըլլայ, որուն նմանը՝ աշխարհի սկիզբէն մինչեւ հիմա եղած չէ, ո՛չ ալ պիտի ըլլայ:
- 22 Եթէ այդ օրերը չկարճնային, ո՛չ մէկ մարմին պիտի փրկուէր. բայց ընտրեալներուն համար՝ այդ օրերը պիտի կարճնան:
- 23 Այն ատեն եթէ մէկը ըսէ ձեզի. “Ահա՛ հո՛ս է Քրիստոսը”, կամ. “Հո՛ն է”, մի՛ հաւատաք:
- 24 Որովհետեւ սուտ Քրիստոսներ ու սուտ մարգարէներ պիտի ելլեն, եւ ցոյց պիտի տան մեծ նշաններ ու սքանչելիքներ, որպէսզի՝ եթէ կարելի ըլլայ՝ մոլորեցնեն ընտրեալնե՛րն իսկ:
- 25 Ահա՛ նախապէս ըսի ձեզի:
- 26 Ուրեմն եթէ ըսեն ձեզի. “Ահա՛ անապատին մէջ է”, մի՛ երթաք. կամ. “Ահա՛ ներքին սենեակներուն մէջ է”, մի՛ հաւատաք:
- 27 Քանի որ ինչպէս փայլակը կ՚ելլէ արեւելքէն ու կ՚երեւնայ մինչեւ արեւմուտք, ա՛յնպէս պիտի ըլլայ մարդու Որդիին գալուստը:
- 28 Որովհետեւ ո՛ւր որ դիակ կայ, հո՛ն պիտի հաւաքուին արծիւները»:
- 29 «Եւ այդ օրերու տառապանքէն անմի՛ջապէս ետք՝ արեւը պիտի խաւարի ու լուսինը պիտի չտայ իր փայլը. աստղերը պիտի իյնան երկինքէն, երկինքի զօրութիւնները պիտի սարսին,
- 30 եւ ա՛յն ատեն մարդու Որդիին նշանը պիտի երեւնայ երկինքի մէջ: Այն ատեն երկրի բոլոր տոհմերը պիտի հեծեծեն, ու պիտի տեսնեն մարդու Որդին՝ որ կու գայ երկինքի ամպերուն վրայ, զօրութեամբ ու մեծ փառքով:
- 31 Եւ ան պիտի ղրկէ իր հրեշտակները բարձրաձայն փողով, ու պիտի հաւաքեն իր ընտրեալները չորս հովերէն, երկինքի մէկ ծայրէն մինչեւ միւս ծայրը»:
- 32 «Թզենիէ՛ն սորվեցէք առակ մը. երբ անոր ոստերը կակուղնան եւ տերեւները ցցուին՝ կը հասկնաք թէ ամառը մօտ է:
- 33 Նո՛յնպէս դուք՝ երբ տեսնէք այս բոլոր բաները, գիտցէ՛ք թէ մօտ է՝ դռներուն քով:
- 34 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Այս սերունդը պիտի չանցնի, մինչեւ որ այս բոլոր բաները ըլլան”:
- 35 Երկինք ու երկիր պիտի անցնին, բայց իմ խօսքերս բնա՛ւ պիտի չանցնին»:
- 36 «Իսկ այդ օրն ու ժամը՝ ո՛չ մէկ մարդ գիտէ, ո՛չ ալ երկինքի հրեշտակները, հապա՝ միա՛յն իմ Հայրս:
- 37 Բայց ինչպէս Նոյի օրերուն պատահեցաւ, այնպէս ալ պիտի ըլլայ մարդու Որդիին գալուստը:
- 38 Որովհետեւ ինչպէս ջրհեղեղէն առաջ եղած այն օրերը՝ կ՚ուտէին, կը խմէին, կ՚ամուսնանային եւ ամուսնութեան կու տային, մինչեւ այն օրը՝ երբ Նոյ մտաւ տապանը,
- 39 ու չգիտցան՝ մինչեւ որ ջրհեղեղը եկաւ եւ քշեց տարաւ բոլորը, այնպէս ալ պիտի ըլլայ մարդու Որդիին գալուստը:
- 40 Այն ատեն եթէ երկու մարդիկ արտի մը մէջ ըլլան, մէկը պիտի առնուի եւ միւսը մնայ.
- 41 ու եթէ երկու կիներ ջաղացքին մէջ աղան, մէկը պիտի առնուի եւ միւսը մնայ:
- 42 Ուրեմն արթո՛ւն կեցէք, որովհետեւ չէք գիտեր թէ ձեր Տէրը ո՛ր ժամուն պիտի գայ:
- 43 Բայց սա՛ գիտցէք թէ եթէ տանուտէրը գիտնար թէ գիշերուան ո՛ր պահուն գողը կու գայ, արթուն կը կենար եւ չէր թոյլատրեր՝ որ ծակեն իր տունը:
- 44 Ուստի դո՛ւք ալ պատրա՛ստ կեցէք, որովհետեւ մարդու Որդին պիտի գայ այնպիսի ժամու մը՝ որ դուք չէք ակնկալեր»:
- 45 «Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որ իր տէրը նշանակեց իր ծառաներուն վրայ՝ որպէսզի ատենին կերակուր տայ անոնց:
- 46 Երանի՜ այդ ծառային, որ իր տէրը՝ եկած ատենը՝ պիտի գտնէ թէ ա՛յնպէս կ՚ընէ:
- 47 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ պիտի նշանակէ զայն իր ամբողջ ինչքին վրայ:
- 48 Հապա եթէ այդ չար ծառան ըսէ իր սիրտին մէջ. “Իմ տէրս կ՚ուշացնէ իր գալը”,
- 49 եւ սկսի ծեծել իր ծառայակիցները, ուտել ու խմել արբեցողներուն հետ,
- 50 այդ ծառային տէրը պիտի գայ այնպիսի օր մը՝ երբ չի սպասեր, եւ այնպիսի ժամու մը՝ որ չի գիտեր,
- 51 ու երկուքի պիտի կտրէ զայն եւ պիտի դնէ անոր բաժինը կեղծաւորներուն հետ. հոն պիտի ըլլայ լաց ու ակռաներու կրճտում »:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.