-
WORD Research this...Mark 4
- 1 Դարձեալ սկսաւ սորվեցնել ծովեզերքը, եւ մեծ բազմութիւն մը անոր քով հաւաքուեցաւ, այնպէս որ ինք նաւ մտաւ ու նստաւ՝ ծովուն վրայ. իսկ ամբողջ բազմութիւնը ցամաքն էր՝ ծովեզերքը:
- 2 Շատ բաներ կը սորվեցնէր անոնց՝ առակներով, եւ կ՚ըսէր անոնց իր ուսուցումին մէջ.
- 3 «Լսեցէ՛ք, ահա՛ սերմնացան մը գնաց սերմ ցանելու:
- 4 Մինչ կը ցանէր, քանի մը սերմեր ինկան ճամբային եզերքը, եւ թռչունները եկան ու լափեցին զանոնք:
- 5 Ուրիշներ ինկան ժայռոտ տեղ մը, ուր շատ հող չկար, եւ իսկոյն բուսան՝ հողին խորունկ չըլլալուն համար.
- 6 սակայն տօթակէզ եղան երբ արեւը ելաւ, ու չորցան՝ քանի որ արմատ չունէին:
- 7 Ուրիշներ ալ ինկան փուշերու մէջ. փուշերը բարձրացան եւ խեղդեցին զանոնք, ու պտուղ չտուին:
- 8 Իսկ ուրիշներ ինկան լաւ հողի մէջ, պտուղ տուին՝ բարձրանալով եւ աճելով, ու բերին՝ մէկը երեսուն, մէկը՝ վաթսուն, մէկը՝ հարիւր»:
- 9 Եւ ըսաւ անոնց. «Ա՛ն որ ականջ ունի լսելու՝ թող լսէ»:
- 10 Երբ առանձին էր, իր շուրջը եղողները՝ տասներկուքին հետ հարցուցին իրեն այս առակին մասին:
- 11 Եւ ըսաւ անոնց. «Ձեզի տրուած է գիտնալ Աստուծոյ թագաւորութեան խորհուրդը, բայց անոնց որ դուրսէն են՝ ամէն ինչ առեղծուած կ՚ըլլայ.
- 12 որպէսզի շատ տեսնեն՝ բայց չըմբռնեն, շատ լսեն՝ բայց չհասկնան, ու դարձի չգան եւ իրենց մեղքերը չներուին»:
- 13 Ապա ըսաւ անոնց. «Այս առակը չէ՞ք ըմբռներ. ուրեմն ի՞նչպէս պիտի հասկնաք բոլոր առակները:
- 14 Սերմնացանը՝ խօ՛սքը կը ցանէ:
- 15 Ճամբային եզերքը եղողները՝ ուր խօսքը կը ցանուի՝ անո՛նք են, որ երբ կը լսեն՝ իսկոյն Սատանան կու գայ եւ կը վերցնէ անոնց սիրտերուն մէջ ցանուած խօսքը:
- 16 Նմանապէս՝ ժայռոտ տեղերու վրայ ցանուածները անո՛նք են, որ երբ կը լսեն խօսքը՝ իսկոյն կ՚ընդունին զայն ուրախութեամբ:
- 17 Բայց իրենց մէջ արմատ չունենալով՝ քիչ ժամանակ կը տոկան. յետոյ, երբ տառապանք կամ հալածանք ըլլայ խօսքին պատճառով, իսկոյն կը գայթակղին:
- 18 Փուշերու մէջ ցանուածները անո՛նք են՝ որ խօսքը կը լսեն,
- 19 բայց այս աշխարհի հոգերը, հարստութեան խաբէութիւնը եւ ուրիշ բաներու ցանկութիւնները ներս մտնելով՝ կը խեղդեն խօսքը, ու ան կ՚ըլլայ անպտուղ:
- 20 Իսկ լաւ հողի մէջ ցանուածները անո՛նք են՝ որ խօսքը կը լսեն, կ՚ընդունին եւ պտուղ կ՚արտադրեն՝ մէկը երեսուն, մէկը՝ վաթսուն, մէկը՝ հարիւր»:
- 21 Յետոյ ըսաւ անոնց. «Միթէ ճրագը գրուանին կամ մահիճին տա՞կ դրուելու համար կու գայ. արդեօք աշտանակին վրայ դրուելու համար չէ՞:
- 22 Որովհետեւ չկայ գաղտնիք մը՝ որ բացայայտ պիտի չըլլայ, եւ չէ եղած պահուած բան մը՝ որ երեւան չելլէ:
- 23 Եթէ մէկը ականջ ունի լսելու՝ թող լսէ»:
- 24 Ապա ըսաւ անոնց. «Զգուշացէ՛ք թէ ի՛նչ կը լսէք. ա՛յն չափով որ դուք կը չափէք, նոյն չափով պիտի չափուի ձեզի. ու ձեզի՛ որ կը լսէք՝ պիտի աւելնայ:
- 25 Որովհետեւ ո՛վ որ ունի՝ անոր պիտի տրուի. իսկ ո՛վ որ չունի՝ ունեցածն ալ անկէ պիտի առնուի»:
- 26 Նաեւ կ՚ըսէր. «Աստուծոյ թագաւորութիւնը այնպէս է, որպէս թէ մարդ մը հողին մէջ հունտ ցանէ.
- 27 քնանայ թէ արթննայ, գիշեր ու ցերեկ, հունտը կը ծաղկի եւ կը մեծնայ, ու ինք չի գիտեր թէ ի՛նչպէս:
- 28 Քանի որ հողը ինքնիրմէ պտուղ կ՚արտադրէ. նախ՝ խոտը, յետոյ՝ հասկը, անկէ ետք՝ լեցուն ցորենը հասկին մէջ:
- 29 Երբ պտուղը հասուննայ՝ իսկոյն մանգաղը կը ղրկէ, որովհետեւ հունձքի ատենը հասած է»:
- 30 Ապա կ՚ըսէր. «Աստուծոյ թագաւորութիւնը ի՞նչ բանի նմանցնենք, կամ ի՞նչ առակով բացատրենք զայն:
- 31 Մանանեխի հատիկին նման է, որ հողին մէջ ցանուած ատենը՝ երկրի վրայ եղած սերմերուն ամենէն պզտիկն է.
- 32 բայց երբ ցանուի՝ կը բուսնի, բոլոր տունկերէն ալ մեծ կ՚ըլլայ ու մեծ ճիւղեր կ՚արձակէ, այնպէս որ երկինքի թռչունները կրնան անոր շուքին տակ բնակիլ»:
- 33 Շատ այսպիսի առակներով կը քարոզէր խօսքը անոնց, այնքան՝ որքան կրնային մտիկ ընել:
- 34 Առանց առակի չէր խօսեր անոնց, բայց առանձին՝ իր աշակերտներուն կը մեկնէր բոլորը:
- 35 Նոյն օրը՝ երբ իրիկուն կ՚ըլլար, ըսաւ անոնց. «Եկէ՛ք ծովուն միւս եզերքը անցնինք»:
- 36 Անոնք ալ բազմութիւնը արձակելով՝ առին զինք, քանի նաւուն մէջ էր. ուրիշ նաւակներ ալ կային անոր հետ:
- 37 Ու հզօր փոթորիկ մը եղաւ եւ ալիքները նաւուն վրայ կը խուժէին, այնպէս որ արդէն կը լեցուէր.
- 38 իսկ ինք՝ նաւուն ետեւի կողմը՝ բարձի վրայ կը քնանար: Արթնցուցին զինք եւ ըսին իրեն. «Վարդապե՛տ, հոգ չե՞ս ըներ՝ որ կը կորսուինք»:
- 39 Ուստի ելլելով՝ սաստեց հովը եւ ըսաւ ծովուն. «Դադրէ՛, լո՛ւռ կեցիր»: Հովը դադրեցաւ, ու մեծ խաղաղութիւն եղաւ:
- 40 Ըսաւ անոնց. «Ինչո՞ւ այդպէս երկչոտ էք. ի՞նչպէս կ՚ըլլայ՝ որ հաւատք չունիք»:
- 41 Անոնք չափազանց վախցան, եւ կ՚ըսէին իրարու. «Արդեօք ո՞վ է ասիկա, որ նոյնիսկ հովն ու ծովը կը հնազանդին իրեն»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.