-
WORD Research this...Mark 5
- 1 Ծովուն միւս եզերքը եկան՝ Գադարացիներուն երկիրը:
- 2 Երբ ինք նաւէն ելաւ, իսկոյն գերեզմաններէն ելած մարդ մը հանդիպեցաւ իրեն, որ անմաքուր ոգի ունէր:
- 3 Անոր բնակած տեղը գերեզմաններուն մէջ էր, ու շղթայո՛վ ալ ո՛չ մէկը կրնար կապել զայն.
- 4 որովհետեւ յաճախ ոտնակապերով եւ շղթաներով կապուեր էր, բայց շղթաները կոտրտեր ու ոտնակապերը փշրեր էր, եւ ո՛չ մէկը կրնար նուաճել զայն:
- 5 Ամէն ատեն, գիշեր ու ցերեկ, գերեզմաններուն եւ լեռներուն մէջ՝՝ կ՚աղաղակէր, ու իր մարմինը կը ճեղքռտէր քարերով:
- 6 Երբ հեռուէն տեսաւ Յիսուսը, վազեց ու երկրպագեց անոր,
- 7 եւ բարձրաձայն աղաղակեց. «Դուն ի՞նչ գործ ունիս ինծի հետ, Յիսո՛ւս, Ամենաբա՛րձր Աստուծոյ Որդի. Աստուծմով կ՚երդմնեցնեմ քեզ, մի՛ տանջեր զիս»:
- 8 (Քանի որ կ՚ըսէր անոր. «Անմաքո՛ւր ոգի, ելի՛ր այդ մարդէն»:)
- 9 Հարցուց անոր. «Ի՞նչ է անունդ»: Ան ալ պատասխանեց. «Անունս Լեգէոն է, որովհետեւ բազմաթիւ ենք»:
- 10 Շատ կ՚աղաչէին անոր՝ որ այդ երկրէն դուրս չղրկէ զիրենք:
- 11 Հոն, լերան մօտ, խոզերու մեծ երամակ մը կար՝ որ կ՚արածէր:
- 12 Բոլոր դեւերը աղաչեցին անոր եւ ըսին. «Մեզ խոզերո՛ւն ղրկէ, որպէսզի անոնց մէջ մտնենք»:
- 13 Յիսուս իսկոյն արտօնեց անոնց: Երբ անմաքուր ոգիները դուրս ելան ու խոզերուն մէջ մտան, երամակը գահավէժ տեղէն ծովը վազեց (երկու հազարի չափ կային), եւ ծովուն մէջ խեղդուեցան:
- 14 Խոզարածները փախան, ու պատմեցին քաղաքին եւ արտերուն մէջ, ու մարդիկ դուրս ելան՝ տեսնելու թէ ի՛նչ էր պատահածը:
- 15 Եկան Յիսուսի քով, տեսան լեգէոն ունեցող դիւահարը, որ նստած էր՝ հագուած եւ սթափած, ու վախցան:
- 16 Անոնք որ տեսեր էին՝ պատմեցին իրենց թէ ի՛նչ պատահեցաւ դիւահարին, նաեւ խոզերուն մասին.
- 17 իրենք ալ սկսան աղաչել անոր, որպէսզի իրենց հողամասէն երթայ:
- 18 Երբ ան նաւ մտաւ, դիւահարը կ՚աղաչէր անոր՝ որ ըլլայ անոր հետ:
- 19 Բայց Յիսուս թոյլ չտուաւ անոր, հապա ըսաւ անոր. «Գնա՛ տունդ՝ քուկիններուդ քով, ու պատմէ՛ անոնց ամէն ինչ որ Տէրը ըրաւ քեզի, եւ ի՛նչպէս ողորմեցաւ քեզի»:
- 20 Ան ալ գնաց, եւ սկսաւ Դեկապոլիսի մէջ հրապարակել ամէն ինչ որ Յիսուս ըրաւ իրեն. ու բոլորը կը զարմանային:
- 21 Երբ Յիսուս դարձեալ նաւով անցաւ ծովուն միւս եզերքը, մեծ բազմութիւն մը հաւաքուեցաւ անոր քով, եւ ինք ծովեզերքն էր:
- 22 Ժողովարանի պետերէն մէկը եկաւ, որուն անունը Յայրոս էր, ու երբ տեսաւ զայն՝ ինկաւ անոր ոտքը,
- 23 շատ աղաչեց անոր եւ ըսաւ. «Աղջիկս մեռնելու մօտ է. եկո՛ւր, դի՛ր ձեռքդ անոր վրայ՝ որպէսզի բուժուի, ու պիտի ապրի»:
- 24 Ան ալ գնաց անոր հետ: Մեծ բազմութիւն մը իրեն կը հետեւէր, եւ կը սեղմէր զինք:
- 25 Կին մը՝ որ արիւնահոսութիւն ունէր տասներկու տարիէ ի վեր,
- 26 շատ չարչարանք կրած էր բազմաթիւ բժիշկներէ, եւ իր ամբողջ ունեցածը ծախսած էր բայց բնա՛ւ չէր օգտուած, այլ փոխարէնը վիճակը կը վատթարանար:
- 27 Երբ լսեց Յիսուսի մասին, ետեւէն եկաւ՝ բազմութեան մէջ, ու դպաւ անոր հանդերձին.
- 28 քանի որ կ՚ըսէր. «Եթէ միա՛յն անոր հանդերձներուն դպչիմ՝ պիտի բժշկուիմ»:
- 29 Իսկոյն իր արիւնին աղբիւրը ցամքեցաւ, եւ իր մարմինին մէջ գիտցաւ թէ տանջանքէն բժշկուեցաւ:
- 30 Յիսուս իսկոյն գիտցաւ ինքնիր մէջ թէ զօրութիւն մը ելաւ իրմէ դուրս, դարձաւ բազմութեան ու ըսաւ. «Ո՞վ դպաւ իմ հանդերձներուս»:
- 31 Իր աշակերտները ըսին իրեն. «Կը տեսնե՛ս թէ բազմութիւնը կը սեղմէ քեզ, եւ կ՚ըսես. “Ո՞վ դպաւ ինծի”»:
- 32 Իր շուրջը կը նայէր՝ որպէսզի տեսնէ այս բանը ընողը:
- 33 Կինը վախցաւ ու դողաց, որովհետեւ գիտէր թէ ի՛նչ պատահեցաւ իրեն. եկաւ, ինկաւ անոր առջեւ, եւ պատմեց անոր ամբողջ ճշմարտութիւնը:
- 34 Յիսուս ըսաւ անոր. «Աղջի՛կ, հաւատքդ բժշկեց քեզ. գնա՛ խաղաղութեամբ, ու բժշկուա՛ծ եղիր քու տանջանքէդ»:
- 35 Երբ ինք դեռ կը խօսէր, ժողովարանի պետին տունէն ոմանք եկան եւ ըսին. «Աղջիկդ մեռաւ, ա՛լ ինչո՞ւ կ՚անհանգստացնես վարդապետը»:
- 36 Իսկ Յիսուս, երբ լսեց ըսուած խօսքը, իսկոյն ըսաւ ժողովարանի պետին. «Մի՛ վախնար, միա՛յն հաւատա»:
- 37 Ու ո՛չ մէկուն թոյլ տուաւ որ իրեն ուղեկցի, բայց միայն Պետրոսի, Յակոբոսի եւ Յակոբոսի եղբօր՝ Յովհաննէսի:
- 38 Ժողովարանի պետին տունը հասնելով՝ նշմարեց աղմուկը, նաեւ անոնք՝ որ շատ կու լային ու կը հեծեծէին:
- 39 Ներս մտնելով՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ իրար անցած էք եւ կու լաք. մանուկը մեռած չէ, հապա կը քնանայ»:
- 40 Անոնք ալ զինք ծաղրեցին. բայց ինք բոլորը դուրս հանելով՝ իրեն հետ առաւ մանուկին հայրն ու մայրը, եւ իրեն հետ եղողները, ու մտաւ հոն՝ ուր մանուկը պառկած էր:
- 41 Մանուկին ձեռքէն բռնելով՝ ըսաւ անոր. «Տալիթա՛, կումի՛», որ կը թարգմանուի. «Աղջի՛կ, (քեզի՛ կ՚ըսեմ,) ոտքի՛ ելիր»:
- 42 Իսկոյն աղջիկը կանգնեցաւ եւ քալեց, որովհետեւ տասներկու տարեկան էր. ու տեսնողները հիացումէն զմայլեցան:
- 43 Յիսուս սաստիկ պատուիրեց անոնց՝ որ ո՛չ մէկը գիտնայ այս բանը, եւ ըսաւ՝ որ ուտելիք տան անոր:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.