-
WORD Research this...Acts 19
- 1 Մինչ Ապողոս Կորնթոսի մէջ էր, Պօղոս՝ վերի երկրամասերը շրջելէ ետք՝ հասաւ Եփեսոս, եւ գտնելով քանի մը աշակերտներ՝
- 2 ըսաւ անոնց. «Երբ հաւատացիք, արդեօք ստացա՞ք Սուրբ Հոգին»: Անոնք պատասխանեցին իրեն. «Բայց մենք լսած իսկ չենք՝ թէ Սուրբ Հոգի մը կայ»:
- 3 Ան ալ ըսաւ անոնց. «Հապա ինչո՞վ մկրտուեցաք»: Անոնք պատասխանեցին. «Յովհաննէսի մկրտութեամբ»:
- 4 Պօղոս ալ ըսաւ. «Յովհաննէս մկրտեց ապաշխարութեա՛ն մկրտութեամբ, ըսելով ժողովուրդին որ հաւատան անոր՝ որ պիտի գար իրմէ ետք, այսինքն՝ Քրիստոս Յիսուսի»:
- 5 Երբ ասիկա լսեցին՝ մկրտուեցան Տէր Յիսուսի անունով.
- 6 ու երբ Պօղոս ձեռք դրաւ անոնց վրայ՝ Սուրբ Հոգին եկաւ անոնց վրայ, եւ լեզուներ կը խօսէին ու կը մարգարէանային:
- 7 Բոլորը գրեթէ տասներկու մարդ էին:
- 8 Ապա ժողովարանը մտնելով՝ երեք ամիս համարձակութեամբ կը խօսէր Աստուծոյ թագաւորութեան մասին, եւ կը համոզէր:
- 9 Բայց երբ ոմանք կը յամառէին ու չէին անսար՝ անիծելով այդ ճամբան բազմութեան առջեւ, հեռացաւ անոնցմէ, զատեց աշակերտները, եւ ամէն օր կը խօսէր Տիւրան անունով մէկու մը դպրանոցին մէջ:
- 10 Ասիկա տեւեց երկու տարի, այնպէս որ ամբողջ Ասիայի մէջ բնակող Հրեաներն ու Յոյները լսեցին Տէրոջ խօսքը:
- 11 Աստուած արտասովոր հրաշքներ կը գործէր Պօղոսի ձեռքով.
- 12 մինչեւ իսկ անոր մարմինէն թաշկինակներ ու գոգնոցներ կը տարուէին հիւանդներուն, որոնք կ՚ազատէին իրենց ախտերէն ու չար ոգիները դուրս կ՚ելլէին:
- 13 Ուստի թափառաշրջիկ Հրեաներէն ոմանք, որոնք ոգիներ կը հանէին՝՝, փորձեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողներուն վրայ՝ ըսելով. «Կ՚երդմնեցնենք ձեզ Յիսուսով՝ որ Պօղոս կը քարոզէ»:
- 14 Այս բանը ընողները՝ Սկեւա կոչուած հրեայ քահանայապետի մը եօթը որդիներն էին:
- 15 Չար ոգին պատասխանեց անոնց. «Կը ճանչնամ Յիսուսը ու գիտեմ Պօղոսը, բայց դուք ո՞վ էք»:
- 16 Եւ այդ մարդը՝ որուն մէջ էր չար ոգին, ցատկեց անոնց վրայ, տիրապետեց ու յաղթեց անոնց, այնպէս որ դուրս փախան այդ տունէն՝ մերկ եւ վիրաւոր:
- 17 Եփեսոս բնակող բոլոր Հրեաներն ու Յոյները գիտցան այս բանը. վախը համակեց զանոնք բոլորը՝՝, եւ Տէր Յիսուսի անունը կը մեծարուէր:
- 18 Հաւատացեալներէն շատեր կու գային, կը խոստովանէին ու կը յայտարարէին իրենց արարքները:
- 19 Դիւթութիւն կիրարկողներէն շատեր՝ միասին կը բերէին իրենց գիրքերը, ու կ՚այրէին բոլորին առջեւ: Երբ հաշուեցին անոնց գինը, գտան թէ յիսուն հազար կտոր արծաթ կ՚արժէր:
- 20 Այսպէս՝ Տէրոջ խօսքը մեծապէս կ՚աճէր ու կը զօրանար:
- 21 Երբ այս բաները կատարուեցան, Պօղոս հոգիին մէջ որոշեց Երուսաղէմ երթալ՝ Մակեդոնիայէն եւ Աքայիայէն անցնելով, ու կ՚ըսէր. «Հոն ըլլալէս ետք՝ պէտք է Հռոմն ալ տեսնեմ»:
- 22 Իրեն սպասարկողներէն երկուքը, Տիմոթէոսն ու Երաստոսը, ղրկեց Մակեդոնիա, եւ ինք ժամանակ մըն ալ Ասիա մնաց:
- 23 Այդ ատեն մեծ խլրտում եղաւ՝ Տէրոջ ճամբային համար:
- 24 Որովհետեւ Դեմետրիոս անունով արծաթագործ մը, որ կը շինէր Արտեմիսի փոքրիկ արծաթէ տաճարներ ու մեծ վաստակ կը բերէր արհեստաւորներուն,
- 25 համախմբեց զանոնք՝ նոյն արհեստին գործաւորներուն հետ, եւ ըսաւ. «Մարդի՛կ, դուք գիտէք թէ այս գործէ՛ն է մեր եկամուտը.
- 26 ու կը տեսնէք եւ կը լսէք թէ այս Պօղոսը ո՛չ միայն Եփեսոսի մէջ, այլ նաեւ գրեթէ ամբողջ Ասիայի մէջ մեծ բազմութիւն մը համոզեց ու մոլորեցուց, ըսելով թէ “ձեռքով շինուածները աստուածներ չեն”:
- 27 Ուստի վտանգ կայ, որ ո՛չ միայն այս մեր կողմը անարգուի, այլ մեծ աստուածուհիին՝ Արտեմիսի տաճա՛րն ալ ոչինչ սեպուի, եւ խորտակուի մեծափառութիւնը անո՛ր՝ որ ամբողջ Ասիան ու երկրագունդը կը պաշտեն»:
- 28 Երբ լսեցին ասիկա, զայրոյթով լեցուած կ՚աղաղակէին. «Մե՜ծ է Եփեսացիներուն Արտեմիսը»:
- 29 Ամբողջ քաղաքը լեցուեցաւ խառնաշփոթութեամբ, ու յափշտակելով Գայիոս եւ Արիստարքոս Մակեդոնացիները՝ Պօղոսի ճամբորդակիցները՝ բոլորը միաբանութեամբ վազեցին թատրոնը:
- 30 Իսկ երբ Պօղոս ուզեց մտնել ամբոխին մէջ, աշակերտները չթոյլատրեցին իրեն:
- 31 Ասիապետներէն ոմանք ալ, որ իր բարեկամներն էին, մարդ ղրկելով իրեն՝ կ՚աղաչէին որ չյանդգնի երթալ թատրոնը:
- 32 Ուստի ոմանք բան մը կ՚աղաղակէին, ուրիշներ՝ ուրիշ բան, որովհետեւ համախմբումը շփոթած էր. շատեր ալ չէին գիտեր թէ ինչո՛ւ համախմբուած են:
- 33 Ապա բազմութեան մէջէն դուրս քաշեցին Աղեքսանդրոսը, որ Հրեաները յառաջ քշեցին. Աղեքսանդրոս ալ՝ ձեռքը շարժելով՝ կ՚ուզէր ջատագովել ինքզինք ամբոխին առջեւ:
- 34 Երբ գիտցան թէ ան Հրեայ է, բոլորը միաբերան՝ գրեթէ երկու ժամ աղաղակեցին. «Մե՜ծ է Եփեսացիներուն Արտեմիսը»:
- 35 Սակայն ատենադպիրը՝ հանդարտեցնելով բազմութիւնը՝ ըսաւ. «Եփեսացի՛ մարդիկ, ո՞վ է այն մարդը որ չի գիտեր թէ Եփեսացիներուն քաղաքը՝ պահապանն է մեծ Արտեմիսի ու Դիոսէ ինկած կուռքին տաճարին:
- 36 Ուրեմն, նկատելով որ այս բաները անվիճելի են, դուք պէտք է հանդարտ կենաք եւ յանդգնութեամբ ոչի՛նչ ընէք:
- 37 Քանի որ դուք հոս բերիք այդ մարդիկը, որոնք ո՛չ տաճար կողոպտողներ են, ո՛չ ալ ձեր աստուածուհիին հայհոյողներ:
- 38 Ուրեմն, եթէ Դեմետրիոս եւ իրեն հետ եղող արհեստաւորները բան մը ունին ոեւէ մէկուն դէմ, դատի օրեր կան ու փոխ-հիւպատոսներ. թող ամբաստանեն զիրար:
- 39 Իսկ եթէ ձեր պահանջը ուրիշ բանի մը մասին է, թող բացատրուի օրինաւոր համախմբումի մէջ:
- 40 Որովհետեւ մենք ալ այսօրուան եղածին համար՝ իբր ապստամբ ամբաստանուելու վտանգին մէջ ենք, քանի որ պատճառ մը չկայ՝ որով կարենանք հաշիւ տալ այս խառնիճաղանճին համար»: Ու երբ այսպէս խօսեցաւ՝ արձակեց համախմբումը: Որովհետեւ մենք ալ այսօրուան եղածին համար՝ իբր ապստամբ ամբաստանուելու վտանգին մէջ ենք, քանի որ պատճառ մը չկայ՝ որով կարենանք հաշիւ տալ այս խառնիճաղանճին համար»: Ու երբ այսպէս խօսեցաւ՝ արձակեց համախմբումը:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.