-
WORD Research this...John 13
- 1 Զատիկի տօնէն առաջ՝ Յիսուս, գիտնալով թէ իր ժամը հասած է՝ որ մեկնի այս աշխարհէն Հօրը քով, սիրած ըլլալով իրենները՝ որոնք աշխարհի մէջ էին, սիրեց զանոնք մինչեւ վախճանը:
- 2 Երբ ընթրիքը կ՚ըլլար, (Չարախօսը արդէն Իսկարիովտացի Սիմոնեան Յուդան դրդած էր՝ որ մատնէ զայն,)
- 3 Յիսուս՝ գիտնալով թէ Հայրը ամէն բան տուաւ իր ձեռքը, եւ թէ ինք եկաւ Աստուծմէ ու կ՚երթայ Աստուծոյ քով,
- 4 ոտքի ելաւ ընթրիքէն, մէկդի դրաւ հանդերձները, եւ առնելով ղենջակ մը՝ կապեց մէջքին:
- 5 Յետոյ ջուր լեցուց կոնքին մէջ, եւ սկսաւ լուալ աշակերտներուն ոտքերը ու սրբել մէջքին կապած ղենջակով:
- 6 Ուստի եկաւ Սիմոն Պետրոսի. ան ալ ըսաւ իրեն. «Տէ՛ր, դո՞ւն պիտի լուաս իմ ոտքերս»:
- 7 Յիսուս պատասխանեց անոր. «Ինչ որ ես կ՚ընեմ՝ դուն հիմա չես ըմբռներ, բայց յետոյ պիտի ըմբռնես»:
- 8 Պետրոս ըսաւ անոր. «Դուն բնա՛ւ պիտի չլուաս իմ ոտքերս»: Յիսուս պատասխանեց անոր. «Եթէ չլուամ քեզ, դուն բաժին չունիս ինծի հետ»:
- 9 Սիմոն Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ո՛չ միայն ոտքերս, այլ նաեւ՝ ձեռքերս ու գլուխս»:
- 10 Յիսուս ըսաւ անոր. «Ա՛ն որ լոգցած է՝ միայն ոտքերը լուալու պէտք ունի, որ ամբողջովին մաքուր ըլլայ. եւ դուք մաքուր էք, բայց ոչ բոլորդ»:
- 11 Արդարեւ գիտէր թէ ո՛վ պիտի մատնէր զինք: Ուստի ըսաւ. «Բոլորդ մաքուր չէք»:
- 12 Երբ լուաց անոնց ոտքերը, եւ առնելով իր հանդերձները՝ դարձեալ սեղան նստաւ, ըսաւ անոնց. «Գիտէ՞ք ի՛նչ ըրի ձեզի:
- 13 Դուք Վարդապետ ու Տէր կը կոչէք զիս, եւ ճիշդ կ՚ըսէք, որովհետեւ այնպէս եմ:
- 14 Ուստի եթէ ես՝ Տէրս ու Վարդապետս՝ լուացի ձեր ոտքերը, դո՛ւք ալ պարտաւոր էք լուալ իրարու ոտքերը:
- 15 Որովհետեւ օրինակ մը տուի ձեզի, որպէսզի ինչպէս ես ըրի ձեզի՝ դուք ալ ընէք:
- 16 Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ծառան իր տիրոջմէն մեծ չէ, ո՛չ ալ ղրկուածը՝ զինք ղրկողէն մեծ է”:
- 17 Եթէ գիտէք այս բաները, երանելի՜ էք՝ եթէ ընէք զանոնք:
- 18 Ես կը խօսիմ՝ ո՛չ թէ ձեր բոլորին համար, որովհետեւ ես կը ճանչնամ իմ ընտրածներս. հապա՝ որպէսզի իրագործուի այն գրուածը. “Ան որ հաց կ՚ուտէր ինծի հետ՝ կրունկ վերցուց ինծի դէմ”:
- 19 Այժմէ՛ն կ՚ըսեմ ձեզի՝ ըլլալէ՛ն առաջ, որպէսզի երբ ըլլայ՝ հաւատաք թէ ես ան եմ:
- 20 Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ ընդունի ա՛ն՝ որ ես կը ղրկեմ, կ՚ընդունի զի՛ս, եւ ո՛վ որ կ՚ընդունի զիս՝ կ՚ընդունի զիս ղրկո՛ղը”»:
- 21 Երբ Յիսուս ըսաւ ասիկա՝ վրդովեցաւ իր հոգիին մէջ, եւ վկայեց՝ ըսելով. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ ձեզմէ մէկը պիտի մատնէ զիս»:
- 22 Ուստի աշակերտները իրարու կը նայէին, վարանած՝ թէ որո՛ւ մասին կը խօսէր:
- 23 Աշակերտներէն մէկը կար՝ Յիսուսի քով նստած, որ Յիսուս կը սիրէր:
- 24 Ուրեմն Սիմոն Պետրոս նշան կ՚ընէր անոր, հարցափորձելու թէ ո՛վ պիտի ըլլայ ան՝ որուն մասին կը խօսէր:
- 25 Ան ալ՝ իյնալով Յիսուսի կուրծքին վրայ՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, ո՞վ է անիկա»:
- 26 Յիսուս պատասխանեց. «Ա՛ն է՝ որուն թաթխելով կու տամ այս պատառը»: Եւ թաթխելով պատառը՝ տուաւ Իսկարիովտացի Սիմոնեան Յուդայի:
- 27 Պատառէն ետք՝ Սատանան մտաւ անոր ներսը. ուստի Յիսուս ըսաւ անոր. «Ինչ որ պիտի ընես՝ շուտո՛վ ըրէ»:
- 28 Բայց սեղան նստողներէն ո՛չ մէկը հասկցաւ թէ ինչո՛ւ ըսաւ անոր ասիկա.
- 29 որովհետեւ ոմանք կը կարծէին թէ քանի որ Յուդա՛ ունէր գանձանակը՝ Յիսուս կ՚ըսէր անոր. «Գնէ՛ ինչ որ պէտք է մեզի այս տօնին». կամ՝ որպէսզի բան մը տայ աղքատներուն:
- 30 Ան ալ՝ ստանալով պատառը՝ իսկոյն դուրս ելաւ. սակայն գիշեր էր:
- 31 Երբ ան դուրս ելաւ՝ Յիսուս ըսաւ. «Հի՛մա մարդու Որդին փառաւորուեցաւ, եւ Աստուած փառաւորուեցաւ անով:
- 32 Եթէ Աստուած փառաւորուեցաւ անով, Աստուած ալ իրմով պիտի փառաւորէ զայն, ու շուտո՛վ պիտի փառաւորէ զայն:
- 33 Որդեակնե՛ր, քիչ մը ատեն ալ ձեզի հետ եմ. պիտի փնտռէք զիս, եւ ինչպէս Հրեաներուն ըսի. “Դուք չէք կրնար գալ ուր որ ես կ՚երթամ”, հիմա ձեզի՛ ալ կ՚ըսեմ:
- 34 Նոր պատուիրան մը կու տամ ձեզի. “Սիրեցէ՛ք զիրար”. ինչպէս ես սիրեցի ձեզ, դո՛ւք ալ սիրեցէք զիրար:
- 35 Ասո՛վ բոլորը պիտի գիտնան թէ իմ աշակերտներս էք, եթէ սէր ունենաք իրարու հանդէպ»:
- 36 Սիմոն Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ո՞ւր կ՚երթաս»: Յիսուս պատասխանեց անոր. «Ուր որ ես կ՚երթամ՝ դուն հիմա չես կրնար հետեւիլ ինծի. բայց յետոյ պիտի հետեւիս ինծի»:
- 37 Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ինչո՞ւ հիմա չեմ կրնար հետեւիլ քեզի. ես իմ ա՛նձս ալ պիտի ընծայեմ քեզի համար»:
- 38 Յիսուս պատասխանեց անոր. «Քու ա՞նձդ պիտի ընծայես ինծի համար: Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Աքաղաղը պիտի չկանչէ՝ մինչեւ որ դուն երե՛ք անգամ ուրանաս զիս”»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.