-
WORD Research this...John 19
- 1 Այն ատեն Պիղատոս առաւ Յիսուսը եւ խարազանեց:
- 2 Զինուորներն ալ հիւսեցին փուշէ պսակ մը ու դրին անոր գլուխը, եւ հագցուցին անոր ծիրանի հանդերձ մը
- 3 ու կ՚ըսէին. «Ողջո՜յն, Հրեաներո՛ւ թագաւոր», եւ ապտակներ կը զարնէին անոր:
- 4 Պիղատոս դարձեալ դուրս ելաւ ու ըսաւ անոնց. «Ահա՛ դուրս կը բերեմ զայն ձեզի, որպէսզի գիտնաք թէ ես ո՛չ մէկ յանցանք կը գտնեմ անոր վրայ»:
- 5 Ուստի Յիսուս դուրս ելաւ՝ կրելով փուշէ պսակն ու ծիրանի հանդերձը, եւ Պիղատոս ըսաւ անոնց. «Ահա՛ այդ մարդը»:
- 6 Երբ քահանայապետներն ու սպասաւորները տեսան զայն, պոռացին. «Խաչէ՛, խաչէ՛ զայն»: Պիղատոս ըսաւ անոնց. «Դո՛ւք առէք զայն ու խաչեցէք, որովհետեւ ես ո՛չ մէկ յանցանք կը գտնեմ անոր վրայ»:
- 7 Հրեաները պատասխանեցին իրեն. «Մենք Օրէնք մը ունինք, եւ մեր Օրէնքին համաձայն՝ պարտաւոր է մեռնիլ, որովհետեւ Աստուծոյ Որդի ըրաւ ինքզինք»:
- 8 Իսկ երբ Պիղատոս լսեց այս խօսքը՝ ա՛լ աւելի վախցաւ,
- 9 ու դարձեալ մտնելով պալատը՝ ըսաւ Յիսուսի. «Դուն ուրկէ՞ ես»: Բայց Յիսուս պատասխան չտուաւ անոր:
- 10 Ուստի Պիղատոս ըսաւ անոր. «Չե՞ս խօսիր ինծի հետ. չե՞ս գիտեր թէ իշխանութիւն ունիմ խաչելու քեզ, եւ իշխանութիւն ունիմ արձակելու քեզ»:
- 11 Յիսուս պատասխանեց. «Դուն ո՛չ մէկ իշխանութիւն կ՚ունենայիր իմ վրաս, եթէ վերէն տրուած չըլլար քեզի: Ուստի ա՛ն որ մատնեց զիս քեզի՝ աւելի՛ մեծ մեղք ունի»:
- 12 Ատկէ ետք Պիղատոս կը ջանար արձակել զայն. բայց Հրեաները կ՚աղաղակէին. «Եթէ արձակես ատիկա՝ կայսրին բարեկամը չես. ո՛վ որ թագաւոր կ՚ընէ ինքզինք՝ կը խօսի կայսրին դէմ»:
- 13 Ուրեմն Պիղատոս՝ երբ լսեց այս խօսքը՝ դուրս հանեց Յիսուսը, բազմեցաւ դատարանը, այն տեղը՝ որ Քարայատակ կը կոչուէր, իսկ եբրայերէն՝ Կապպաթա,
- 14 (Զատիկի Ուրբաթն էր, գրեթէ վեցերորդ ժամը՝՝,) եւ ըսաւ Հրեաներուն. «Ահա՛ ձեր թագաւորը»:
- 15 Բայց անոնք պոռացին. «Վերցո՛ւր, վերցո՛ւր, խաչէ՛ զայն»: Պիղատոս ըսաւ անոնց. «Ձեր թագաւո՞րը խաչեմ»: Քահանայապետները պատասխանեցին. «Մենք թագաւոր չունինք՝ կայսրէն զատ»:
- 16 Այն ատեն յանձնեց զայն անոնց՝ որպէսզի խաչուէր:
- 17 Անոնք ալ առին Յիսուսը ու տարին. եւ ինք՝ վերցնելով իր խաչը՝ գնաց Գանկ կոչուած տեղը, որ եբրայերէն Գողգոթա կը կոչուի:
- 18 Հոն խաչեցին զայն, ու երկու ուրիշներ ալ անոր հետ՝ մէկ կողմէն եւ միւս կողմէն, իսկ մէջտեղը՝ Յիսուսը:
- 19 Պիղատոս գրեց տիտղոս մը ու դրաւ խաչին վրայ. գրուած էր. «Յիսուս Նազովրեցի՝ Հրեաներուն թագաւորը»:
- 20 Ուստի Հրեաներէն շատեր կարդացին այդ տիտղոսը, որովհետեւ այն տեղը՝ ուր Յիսուս խաչուեցաւ՝ մօտ էր քաղաքին. գրուած էր եբրայերէն, յունարէն ու լատիներէն:
- 21 Իսկ Հրեաներուն քահանայապետները ըսին Պիղատոսի. «Մի՛ գրեր. “Հրեաներուն թագաւորը”, հապա գրէ՛ թէ ի՛նք ըսաւ. “Հրեաներուն թագաւորն եմ”»:
- 22 Պիղատոս պատասխանեց. «Ի՛նչ որ գրեցի՝ գրեցի՛»:
- 23 Երբ զինուորները խաչեցին Յիսուսը, առին անոր հանդերձները ու բաժնեցին չորսի, իւրաքանչիւր զինուորի՝ բաժին մը. նաեւ բաճկոնը: Բաճկոնը առանց կարի էր, ամբողջովին հիւսուած՝ վերէն վար:
- 24 Ուստի ըսին իրարու. «Չպատռե՛նք զայն, հապա վիճա՛կ ձգենք անոր վրայ՝ թէ որո՛ւ պիտի ըլլայ». որպէսզի իրագործուի այն գրուածը՝ որ կ՚ըսէ. «Իմ հանդերձներս բաժնեցին իրենց մէջ, եւ իմ պատմուճանիս վրայ վիճակ ձգեցին»: Ուրեմն զինուորնե՛րը ըրին այս բաները:
- 25 Յիսուսի խաչին քով կայնած էին իր մայրը եւ իր մօր քոյրը, Մարիամ՝ Կղէովպասի կինը, ու Մարիամ Մագդաղենացին:
- 26 Ուրեմն երբ Յիսուս տեսաւ իր մայրը, եւ այն աշակերտը որ կը սիրէր՝ քովը կայնած, ըսաւ իր մօր. «Կի՛ն, ահա՛ քու որդիդ»:
- 27 Յետոյ ըսաւ աշակերտին. «Ահա՛ քու մայրդ»: Եւ այդ ժամէն ետք՝ աշակերտը ընդունեց զայն իր քով:
- 28 Անկէ ետք՝ Յիսուս, գիտնալով թէ արդէն ամէն բան կատարուած է, (որպէսզի գրուածը ամբողջանայ,) ըսաւ. «Ծարա՛ւ եմ»:
- 29 Հոն անօթ մը դրուած էր՝ լի քացախով. անոնք ալ լեցուցին սպունգ մը քացախով, անցուցին զոպայի մշտիկի մը եւ մատուցանեցին անոր բերանին:
- 30 Ուստի երբ Յիսուս առաւ քացախը՝ ըսաւ. «Ամէն բան կատարուեցաւ». ու խոնարհեցնելով գլուխը՝ աւանդեց հոգին:
- 31 Քանի որ Ուրբաթ էր, Հրեաները թախանձեցին Պիղատոսի՝ որ անոնց սրունքները կոտրուին ու վերցուին, որպէսզի մարմինները չմնան խաչին վրայ մինչեւ Շաբաթ (որովհետեւ այդ Շաբաթը մեծ օր էր):
- 32 Ուստի զինուորները եկան եւ կոտրեցին առաջինին սրունքները. նաեւ միւսին՝ որ խաչուած էր անոր հետ:
- 33 Բայց երբ եկան Յիսուսի, ու տեսան թէ արդէն մեռած էր, չկոտրեցին անոր սրունքները.
- 34 հապա զինուորներէն մէկը՝ գեղարդով խոցեց անոր կողը, եւ իսկոյն արիւն ու ջուր դուրս ելան:
- 35 Ան որ տեսաւ այս բաները՝ վկայեց, եւ անոր վկայութիւնը ճշմարիտ է, ու ինք գիտէ թէ կ՚ըսէ ճշմարտութիւնը, որ դո՛ւք (ալ) հաւատաք:
- 36 Արդարեւ այս բաները կատարուեցան, որպէսզի իրագործուի այն գրուածը. «Անոր ո՛չ մէկ ոսկորը պիտի կոտրուի»:
- 37 Եւ դարձեալ ուրիշ գրուած մը կ՚ըսէ. «Պիտի նային անոր՝ որ խոցեցին»:
- 38 Ասկէ ետք՝ Յովսէփ Արիմաթեացին, (որ Յիսուսի աշակերտ եղած էր, բայց գաղտնի՝ Հրեաներէն վախնալով,) թախանձեց Պիղատոսի՝ որ վերցնէ Յիսուսի մարմինը: Պիղատոս ալ արտօնեց. ուրեմն եկաւ ու վերցուց Յիսուսի մարմինը:
- 39 Նիկոդեմոս ալ եկաւ (որ նախապէս՝ գիշերուան մէջ գացեր էր Յիսուսի), եւ բերաւ զմուռսի ու հալուէի խառնուրդ մը՝ հարիւր լիտրի չափ:
- 40 Ուրեմն առին Յիսուսի մարմինը, եւ փաթթեցին զայն բոյրերուն հետ՝ լաթերու մէջ, ինչպէս Հրեաները սովորութիւն ունին թաղելու:
- 41 Այն տեղը ուր խաչուեցաւ՝ պարտէզ մը կար, եւ պարտէզին մէջ՝ նոր գերեզման մը, որուն մէջ ամե՛նեւին մարդ դրուած չէր:
- 42 Ուստի հոն դրին Յիսուսը՝ Հրեաներու Ուրբաթին պատճառով, որովհետեւ գերեզմանը մօտ էր:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.