-
WORD Research this...Matthew 10
- 1 Յետոյ, քովը կանչելով իր տասներկու աշակերտները, իշխանութիւն տուաւ անոնց՝ անմաքուր ոգիներուն վրայ, որպէսզի դուրս հանեն զանոնք, ու բուժեն ամէն տեսակ ախտ եւ ամէն տեսակ վատառողջութիւն:
- 2 Ահա՛ւասիկ տասներկու առաքեալներուն անունները.- առաջինը՝ Սիմոն, որ Պետրոս կը կոչուի, եւ անոր եղբայրը՝ Անդրէաս,
- 3 Յակոբոս Զեբեդեան եւ անոր եղբայրը՝ Յովհաննէս, Փիլիպպոս ու Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս՝ մաքսաւորը, Յակոբոս Ալփեան ու Ղեբէոս՝ որ Թադէոս մականուանուեցաւ,
- 4 Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ մատնեց զայն:
- 5 Յիսուս ղրկեց այս տասներկուքը եւ պատուիրեց անոնց. «Մի՛ երթաք հեթանոսներու ճամբայէն, ու մի՛ մտնէք Սամարացիներու որեւէ քաղաք,
- 6 այլ մանաւանդ գացէ՛ք Իսրայէլի տան կորսուած ոչխարներուն:
- 7 Երբ երթաք, քարոզեցէ՛ք եւ ըսէ՛ք. “Երկինքի թագաւորութիւնը մօտեցած է”:
- 8 Բուժեցէ՛ք հիւանդները, մաքրեցէ՛ք բորոտները՝՝, հանեցէ՛ք դեւերը. ձրի՛ ստացած էք, ձրի՛ տուէք:
- 9 Մի՛ ունենաք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ ու ո՛չ պղինձ՝ ձեր գօտիներուն մէջ.
- 10 ո՛չ ճամբորդութեան համար պարկ, ո՛չ կրկին բաճկոն, ո՛չ կօշիկ, ո՛չ գաւազան. որովհետեւ գործաւորը արժանի է իր կերակուրին:
- 11 Երբ քաղաք մը կամ գիւղ մը մտնէք, տեղեկացէ՛ք թէ ո՛վ է արժանաւորը անոր մէջ, եւ մնացէ՛ք անոր քով՝ մինչեւ որ մեկնիք անկէ:
- 12 Երբ տուն մտնէք, բարե՛ւ տուէք անոր:
- 13 Եթէ այդ տունը արժանի է, ձեր բարեւը թող գայ անոր վրայ. իսկ եթէ արժանի չէ, ձեր բարեւը թող վերադառնայ ձեզի:
- 14 Եթէ մէկը չընդունի ձեզ ու մտիկ չընէ ձեր խօսքերը, երբ մեկնիք այդ տունէն կամ քաղաքէն, թօթուեցէ՛ք ձեր ոտքերուն փոշին:
- 15 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Սոդոմացիներու եւ Գոմորացիներու երկրին աւելի՛ դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը, քան այդ քաղաքին”»:
- 16 «Ահա՛ կը ղրկեմ ձեզ իբր ոչխարներ՝ գայլերու մէջ. ուրեմն խորագէ՛տ եղէք օձերու պէս, եւ աննենգ՝ աղաւնիներու պէս:
- 17 Իսկ զգուշացէ՛ք մարդոցմէ. որովհետեւ ատեաններու պիտի մատնեն ձեզ, ու պիտի խարազանեն ձեզ իրենց ժողովարաններուն մէջ:
- 18 Կառավարիչներու եւ թագաւորներու առջեւ պիտի տարուիք՝ իմ պատճառովս, իբր վկայութիւն անոնց ու հեթանոսներուն:
- 19 Բայց երբ մատնեն ձեզ, մի՛ մտահոգուիք թէ ի՛նչպէս կամ ի՛նչ պիտի խօսիք, որովհետեւ ինչ որ պիտի խօսիք՝ պիտի տրուի ձեզի այդ ժամուն:
- 20 Որովհետեւ ո՛չ թէ դուք էք որ պիտի խօսիք, հապա ձեր Հօր Հոգին՝ որ պիտի խօսի ձեր մէջ:
- 21 Եղբայրը մահուան պիտի մատնէ իր եղբայրը, եւ հայրը՝ զաւակը. ու զաւակներ պիտի ելլեն իրենց ծնողներուն դէմ եւ մեռցնեն զանոնք:
- 22 Բոլորին ատելի պիտի ըլլաք իմ անունիս համար. բայց ո՛վ որ տոկայ մինչեւ վախճանը, անիկա՛ պիտի փրկուի:
- 23 Երբ այս քաղաքին մէջ հալածեն ձեզ, փախէ՛ք ուրիշ քաղաք մը. որովհետեւ ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Պիտի չաւարտէք Իսրայէլի քաղաքները, մինչեւ որ մարդու Որդին գայ”:
- 24 Աշակերտը գերիվեր չէ իր վարդապետէն, ո՛չ ալ ծառան՝ իր տիրոջմէն:
- 25 Բաւական է աշակերտին՝ որ իր վարդապետին պէս ըլլայ, ու ծառային՝ իր տիրոջ պէս: Եթէ տանուտէրը կոչեցին Բէեղզեբուղ, ո՜րչափ աւելի՝ անոր տնեցիները»:
- 26 « Ուրեմն մի՛ վախնաք անոնցմէ, որովհետեւ ոչինչ կայ ծածկուած՝ որ պիտի չյայտնուի, ու գաղտնի՝ որ պիտի չգիտցուի:
- 27 Ինչ որ կ՚ըսեմ ձեզի խաւարի մէջ՝ խօսեցէ՛ք զայն լոյսի մէջ, եւ ինչ որ կը լսէք ականջի մէջ՝ քարոզեցէ՛ք տանիքներուն վրայ:
- 28 Մի՛ վախնաք անոնցմէ՝ որ մարմինը կը սպաննեն ու չեն կրնար անձը սպաննել. այլ մանաւանդ վախցէ՛ք անկէ՝ որ կրնայ անձը եւ մարմինը կորսնցնել գեհենին մէջ:
- 29 Երկու ճնճղուկ չե՞ն ծախուիր մէկ դանգի. սակայն անոնցմէ ո՛չ մէկը գետին կ՚իյնայ առանց ձեր Հօր կամքին:
- 30 Բայց ձեր գլուխին բոլոր մազերն ալ համրուած են:
- 31 Ուրեմն մի՛ վախնաք, որովհետեւ դուք շատ ճնճղուկներէ աւելի կ՚արժէք»:
- 32 «Ուստի ո՛վ որ դաւանի զիս մարդոց առջեւ, ես ալ պիտի դաւանիմ զինք Հօրս առջեւ՝ որ երկինքն է:
- 33 Իսկ ո՛վ որ ուրանայ զիս մարդոց առջեւ, ես ալ պիտի ուրանամ զինք Հօրս առջեւ՝ որ երկինքն է»:
- 34 «Մի՛ կարծէք թէ ես եկայ խաղաղութիւն ձգելու երկրի վրայ: Ես եկայ ո՛չ թէ խաղաղութիւն ձգելու, հապա՝ սուր:
- 35 Որովհետեւ եկայ զատելու մարդը իր հօրմէն, եւ աղջիկը՝ իր մօրմէն, ու հարսը՝ իր կեսուրէն:
- 36 Մարդուն թշնամիները՝ իր տնեցինե՛րը պիտի ըլլան:
- 37 Ա՛ն որ ինձմէ աւելի կը սիրէ իր հայրը կամ մայրը՝ ինծի արժանի չէ, եւ ա՛ն որ ինձմէ աւելի կը սիրէ իր որդին կամ աղջիկը՝ ինծի արժանի չէ:
- 38 Ա՛ն որ իր խաչը չ՚առներ ու իմ ետեւէս չի գար, ինծի արժանի չէ:
- 39 Ա՛ն որ կը գտնէ իր անձը՝ պիտի կորսնցնէ զայն, եւ ա՛ն որ կը կորսնցնէ իր անձը ինծի համար՝ պիտի գտնէ զայն»:
- 40 «Ա՛ն որ ձեզ կ՚ընդունի՝ զի՛ս կ՚ընդունի. եւ ա՛ն որ զիս կ՚ընդունի՝ զիս ղրկո՛ղը կ՚ընդունի:
- 41 Ա՛ն որ մարգարէ մը կ՚ընդունի՝ մարգարէի անունով, մարգարէի վարձատրութիւն պիտի ստանայ. ու ա՛ն որ արդար մը կ՚ընդունի՝ արդարի անունով, արդարի վարձատրութիւն պիտի ստանայ:
- 42 Եւ ո՛վ որ այս պզտիկներէն մէկուն միայն գաւաթ մը պաղ ջուր խմցնէ՝ աշակերտի անունով, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի, բնա՛ւ իր վարձատրութիւնը պիտի չկորսնցնէ»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.